ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է». Հոխիկյանը մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ զրույցից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը մանրամասնել է իր և Նիկոլ Փաշինյանի միջև տարիներ առաջ տեղի ունեցած խոսակցությունը ու ընդգծել, թե ինչո՞ւ այդպես էլ չի ընդունում Նիկոլ Փաշինյանին։

«Վերջապես պատմեմ, թե ինչու այդպես էլ չընդունեցի Նիկոլ Փաշինյանին․

2007թ․ դեկտեմբերին Աշոտ Բլեյանը Երևանում կազմակերպում էր «Ադրբեջանի օրեր» անվանումով միջոցառում՝ Հայաստան հրավիրելով ադրբեջանցի լրագրողների և իրավապաշտպանների։

Նախաձեռնությանն աջակցում էր լրագրող, խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Ինձ, որպես տարածաշրջանային խնդիրներ լուսաբանող լրագրողի, հրավիրեցին ադրբեջանցիների հետ հանդիպման։ Մասնակցում էին Աշոտ Բլեյանը, Գեորգի Վանյանը, Նիկոլ Փաշինյանը, նաև Ադրբեջանից ժամանած Էլնուր Միրզոևը, ևս մի քանի հոգի։

Մեր քննարկմանը Միրզոևը փորձում էր համոզել, որ Ադրբեջանի հզորությունը այնքան է մեծացել, որ Հայաստանն էլ չի կարողանա դիմակայել, ավելի լավ է հաշտվել իրողությունների հետ։ Երբ ես հակադարձեցի, թե իր ուժերի վրա վստահ Ադրբեջանը կհարձակվեր, ինձ արձագանքեց Նիկոլ Փաշինյանը․

«Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ինչքան շուտ ազատվենք այդ գլխացավանքից, այնքան լավ»։

Ես գործընկեր Փաշինյանի դիտարկմանը հարցով պատասխանեցի․ «Երբ քո գլուխը ցավում է, դու կտրո՞ւմ ես գլուխդ․․․»։ Դա անթաքույց դուր չեկավ Նիկոլին՝ արձագանքելով, թե Ղարաբաղը երբեք պետք չի եղել մեզ, մանավանդ չարժի դրա դիմաց զրկվել Ադրբեջանի ու Թուրքիայի ճանապարհներից։

Նիկոլ Փաշինյանը՝ Աշոտ Բլեյանի ու Էլնուր Միրզոևի աջակցությամբ, պնդում էր, որ «Ղարաբաղը տալով՝ մենք կստանանք ճանապարհներ դեպի Ադրբեջան և Թուրքիա, Նախիջևանով՝ դեպի Իրան։ Կարևորը այսօր լավ ապրելն է, ոչ թե անհասկանալի նացիոնալիստական պահանջները»։

Մենք վիճեցինք ընդհուպ մինչև փոխադարձ վիրավորանք։ Ես Նիկոլի կողմից պիտակավորվեցի որպես «անուղեղ հայրենասեր», ինքս էլ հակադարձեցի՝ «անհայրենիք»։

2019-ի մայիսին՝ 12 տարի անց, ես մի առիթով զրուցեցի արդեն վարչապետ Փաշինյանի հետ։ Հարցրի՝ Ղարաբաղը դեռ գլխացավա՞նք է։ Ժպտաց, ասաց․ «դու դեռ նույն հայրենասերն ե՞ս․․․», - ֆեյսբուքի իր էջում գրել է թուրքագետը։

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular