ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտության և կապիտուլյացիայի համար պետք է պատասխան տան բոլոր մեղավորները. Սամվել Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«25 տարի շարունակ հայ ազգը մոլորեցվում էր կեղծ օրակարգերով։ Խոսվում էր զանազան ռիսկերից, մարտահրավերներից, բացի ամենահրատապից, որ մեր արտաքին թշնամին օրեցoր հզորանում է և մենք կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման իրական վտանգի առաջ։ 25 տարի շարունակ մեր սահմանների ամրապնդման ու պաշտպանունակության բարձրացման փոխարեն, բոլորը, ում հաջողվել է հասնել իշխանության, զբաղվել էին անձնական հարստացմամբ: Արդյունքում մենք կորցրինք Արցախի 80% և ոչ մի կերպ չենք կարողանում ապաքինվել այդ հարվածից։

Այսօր, համախմբվելու և միասնական ջանքերով ճգնաժամային ծրագիր մշակելու փոխարեն, մեզ դարձյալ կեղծ օրակարգեր են մատուցում, շարունակելով մասնատել մեր վիրավոր ազգը։

Ես դիմում եմ և' իշխանություններին, և' ընդդիմադիր ուժերին։ Կա'նգ առեք։Մենք այն վիճակում չենք, որ կարողանանք թույլ տալ բաժանել մեր ժողովրդին։ Վաղուց է եկել ժամանակը, որ մենք հրաժարվենք բազմաթիվ կուսակցություններից, որովհետև այսօր չպետք է լինեն կլանային շահեր, կա միայն մեկ` ազգային շահ,միայն մեկ խնդիր՝ ինչպես նորից հառնենք մոխրից ու  դառնանք իրապես հզոր  միասնական Հայաստան:

Թանկագին հայեր,մենք համոզվեցինք, որ մեր արտաքին թշնամին խելացի, հզոր ու նենգ է: Նա առիթը բաց չի թողնի հարձակվելու և ավարտին հասցնելու մեկ դար առաջ սկսած հայոց եղեռնը, երբ մենք  զբաղված ենք ներքինգզվրտոցներով։ Այսօր մենք բոլորս դեռ կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ:  Ես դրա վերաբերյալտարիներ ի վեր շատ եմ խոսել,տարիներ շարունակ ես մատնանշել եմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմին նախապատրաստվելու և մեր անգործության մասին, պատերազմին մեր անպատրաստության մասին, մեր զինվորի չպաշտպանվածության մասին։ Ինձ այն ժամանակ չէին լսում։ Ինձ չհաջողվեց դահասցնել նրանց, ովքեր այն ժամանակ իշխանություն էին ու  որոշումներ էին կայացնում:

Այսօր ես նորիցեմ կրկնում՝ խելքի' եկեք։ Պատերազմի վտանգը չի անցել։Մենք պետք է անհապաղ վերակառուցենք մեր բանակը, ամրապնդենք մեր պաշտպանունակությունն ու մտածենք մեր Ազգի և Հայրենիքի փրկության մասին:

Մենք տեսանք, որ հրապարակում ընդունած քաղաքական որոշումները մեզ լավ տեղ չեն հասցնում:  Բայց մենք նորից ենք ուզում կրկնել այդ ճակատագրական սխալները: Այո', ամեն մեկը պետք է պատասխան տա իր արածի ու ասածի համար։ Պարտության և կապիտուլյացիայի համար պետք է պատասխան տան բոլոր մեղավորները:  Բայց դրա համար կան դատարաններ ու իրավական համակարգ:Ես ինքս եմ դարձել բազմաթիվ դատական գործընթացների նախաձեռնողը,որոնք վերաբերվում են այս վերջին պատերազմի բազմաթիվ որոշումներին։ Եվ ես բոլորին առաջարկում եմ սեփական մեղադրանքները հրապարակներից տեղափոխել իրավական դաշտ, այլ ոչ թե  ստեղծել կեղծ ազգային օրակարգ՝ մեր ժողովրդին շեղելով իրական վտանգից»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular