Հայաստանը երբեք այսպիսի ողբալի իրավիճակում չի եղել․ Ալիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանում ստեղծված իրավիճակը բնութագրել է՝ որպես ճգնաժամ: Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը երբեք նման ողբալի վիճակում չի եղել, ղեկավարությունը երկիրը տարել է նման իրավիճակի:
«Հայաստանը երբեք այսպիսի ողբալի իրավիճակում չի եղել: Հենց նրանց ղեկավարներն են նրանց տարել այսպիսի վիճակի՝ թե 20 տարի երկիրը ղեկավարած անձինք՝ Քոչարյանն ու Սարգսյանը, թե նրանց հաջորդողները»,֊ասել է Ալիևը։
«Ինչ վերաբերում է հետպատերազմյան ժամանակաշրջանին, այժմ բոլորը կարող են տեսնել, որ Ադրբեջանը զարգանում է, Լեռնային Ղարաբաղում սկսվել են վերակառուցման աշխատանքներ։ Իսկ Հայաստանում ճգնաժամ է։ Մեզ միշտ ասել են, որ հայ հասարակությունը միասնություն է դրսևորում, և որ հայ հասարակության մեջ կա ազգային միասնություն: Այժմ մենք տեսնում ենք, թե որտեղ է գտնվում այս ազգային միասնությունը», - Ալիևին մեջբերում է նրա մամուլի ծառայությունը: