ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրենքները պետք է կատարվեն, իրավապահները իրենց տեղում պետք է լինեն, դատարանները՝ իրենց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր դատախազն այցելել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը հատկացված նոր վարչական մասնաշենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին, ինչպես նաև աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ոլորտը համակարգող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի, վարչության դատախազների հետ։ Օրենքն ուժի մեջ է մտել 2020-ի սեպտեմբերին և դեկտեմբերի վերջին արդեն նշվում է ուսումնասիրվող 200 նյութի մասին։ Այս թեմայով  1or.am  կայքը զրուցել է իրավապաշտպան Սոնա Այվազյանի հետ` պարզելու համար, թե փոփոխությունների ինչ ակնկալիքներ կան։

—Տիկին Այվազյան, փոփոխությունների ակնկալիք ունե՞ք։ Ի՞նչ արդյունք է արձանագրվել այս ամիսներին։

— Այս պահին ես չեմ կարող ասել, թե ինչ արդյունքներ են արձանագրվել , եթե իրենք հրապարակային ասում են ինչ-որ բան մենք միայն դրանից ենք տեղյակ։ Ակնկալիք, բնականաբար, ունենք։ Երբ  կլինի ինչ-որ հաշվետվություն և կտեսնենք թե ինչ են արել, այդ ժամանակ միայն արդյունքները կարող ենք ամփոփել։

—Այս երեք տարիները կարո՞ղ ենք ուշացած համարել այս փոփոխությունների իրականացման համար։

— Ակնկալիքներ բնականաբար կան, ուշացա՞ծ են, այո կարելի էր ավելի շուտ անել․ ամեն դեպքում հիմա ինչ-որ պրոցես գնում է, ու մինչև չգնա, մի քիչ առաջ չընթանա, մինչև չստեղծվեն այդ հակակոռուպցիոն մարմինները, մենք չենք կարողանա հասկանալ, թե որքանով է արդյունավետ։ Հակակոռուպցիոն դատարանները պետք է ստեղծվեն, որ այդ գործերը քննեն։ Ես չգիտեմ մինչև հիմա իրենք ինչ նյութեր են իրականում ավարտված` այդ 200 գործերից, որոնք ինչ ընթացքի մեջ են։ Սպասված ակնկալիքները միշտ շատ ավելի մեծ են, քան պետության և ցանկացած պետության կողմից արվող քայլերը։

—Արդյոք աղմկահարույց գործերի բացահայտումներ այս օրենքի շրջանակում պե՞տք է տեսնենք, հատկապես նախկին պաշտոնյաների՝ ապօրինի գույք ձեռք բերելու հետ կապված բազմաթիվ հայտարարություններ էին հնչում։

— Չէ ոչ միայն այս օրենքի շրջանակներում։ Սա միայն գույքին է վերաբերում, այսինքն ապօրինի ձեռք բերված գույքի մասին է խոսքը, բայց  քրեական օրենսդրության մեջ կան նաև այլ հոդվածներ, որոնցով հնարավոր էր բացահայտումներ անել և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Այո այդ 200 գործերը մենք իրականում չգիտենք, թե ինչ ընթացքում են, ում համար են բացված, ինչ բովանդակություն են պարունակում, ինչ հոդվածներով են մեղադրվում։ Այդ տեղեկատվությունը ցավոք սրտի գոյություն չունի և այս մասը կարող եմ ասել ոչ թափանցիկ է և մենք չենք կարող ավելի ստույգ հետևություններ անել։

—Ոլորտում ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ չեն արվում:

— Ոլորտում պետք է օրենքները կատարվեն և համապատասխան իրավապահները իրենց տեղում պետք է լինեն, դատարանները իրենց տեղում պետք է լինեն։ Այս պահին քայլեր արվում են` ուղղակի թափանցիկ չի և մենք չենք կարող դատել ինչը շատ վատ է, որ թափանցիկ չի։ Արագության մասով կարող եմ ասել, որ վերջերս, բնականաբար, ավելի արագ են գործում, պատերազմից հետո քայլերը գոնե տեսանելի են այդ իրավապահ կամ դատական մարմինների ստեղծման ուղղությամբ։ Բայց այս պահին դրանից ավել դատողություն անելը դժվար է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular