ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս խելագար ընթացքը պե՞տք է կանգնեցվի, թե ոչ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ ուշ երեկոյան լուր տարածվեց, որ Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Ավելի վաղ Yerevan.today կայքը հրապարակել էր Տիրան Խաչատրյանի հարցազրույցը, որում նշված էր, որ Խաչատրյանը երկար ծիծաղել է՝ լսելով «Իսկանդեր»-ի մեկ կրակոցի 10 տոկոսով պայթելու և 80-ականների զենք լինելու մասին Նիկոլ Փաշինյանի ասածի վրա՝ հավելելով, որ դա լուրջ չէ: Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը: Այսինքն թվում էր, թե ՊՆ հաղորդագրությունը կփրկի իրավիճակը, բայց ոչ, Նիկոլ Փաշինյանը որոշում է այդուհանդերձ ազատել ԳՇ շտաբի պետի առաջին տեղակալին: Տեղեկացնենք, որ Տիրան Խաչատրյանը նախորդ տարի հունվարի 27-ին էր ստացել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, ապա հունիսի 15-ին նշանակվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Տիրան Խաչատրյանը արժանացել է Ազգային հերոսի կոչման: Հիմա, ըստ էության ու կարճ:

«Իսկանդերային» սկանդալը նոր դրսևորումներ է ստանում ներհայաստանյան հարթակներում: Ամենևին չենք զարմանում Նիկոլ Փաշինյանի պահվածքից, բայց մինչև հիմա վարչապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող, և այդ պաշտոնում մեր երկիրը ամեն օր հետևողականորեն հեղինակազրկող Նիկոլ Փաշինյանը մոլագարի սառնասրտությամբ հերթական կամայականությունն է անում՝ ցուցաբերելով անպատասխանատվության մաստեր կլաս։ Բոլորն արդեն նկատել են՝ Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ վախեր, ավելին՝ վախից ծնվող ատելություն ունի բանակի, բանակի գեներալների և բարձրագույն զինվորականության հանդեպ: Ու չկասկածեք՝ ամեն մի հնարավորության դեպքում՝ նա նույնն է անելու ցանկացածի հետ: Բայց ես մի այլ բան եմ ուզում հարցնել: Ի՞նչ է մտածում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Այս խելագար ընթացքը պե՞տք է կանգնեցվի, թե ոչ: Պե՞տք է մեկն, ի վերջո, վարչապետի աթոռը օկուպացրած մարդուն բացատրի, որ սա պետություն է, ոչ թե իր անձնական օգտագործման էկզոտիկ կղզին:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular