ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը չի հերքում. գաղտնի փաստաթուղթը իրական է, իսկ Փաշինյանը ստում էր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համացանցում տարածվել է ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ եռակողմ հուշագիրը՝ իր համապատասխան դրույթներով, որով սահմանվում են Գորիս–Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։

Իրակա՞ն է, արդյոք, շրջանառվող փաստաթուղթը: Եթե իրական է, ապա ինչու՞ է այն գաղտնի պահվել, իսկ վարչապետը բազմիցս հայտարարել, թե Սյունիքի հատվածում դիրքերի հանձնումը (այն է՝ Զանգելանի և Կուբաթլիի շրջանների ամբողջական հանձնումն Ադրբեջանին) եղել է բանավոր ըմբռնմամբ: Ինչու՞ են ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այս ընթացքում հայտարարել, որ, բացի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, գոյութոյւն չունի այլ փաստաթուղթ: Իսկ եթե իրական չէ այն, ապա ինչու՞ մինչ օրս պաշտոնապես չի հայտարարվել այն մասին, որ մեծ աղմուկ բարձրացրած այդ փաստաթուղթը կեղծ է:

Վերոհիշյալ հարցադրումներով մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Կառավարությունը մատնանշում է ՀՀ ՊՆ-ի՝ փետրվարի 11-ին տարածած հայտարարությունը: ՀՀ ՊՆ-ի նշված հայտարարության մեջ էլ մատնանշվում է կրկին ՀՀ ՊՆ-ի՝ 2020 թ. դեկտեմբերի 19-ին տարածած հայտարարության 3 կետերը. 

«1. Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր:

2. Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով:

3. Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»:

Ի հավելումն 2020 թ. դեկտեմբերի 19-ին տարածած հայտարարության՝ ՊՆ-ի՝ փետրվարի 11-ին տարածած հայտարարության մեջ ավելացված է ևս մեկ պարբերություն. «Այսպիսով, վերոնշյալ համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայությունները: ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունն ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև»:

Կառավարությունը, փաստորեն, մեզ ներկայացված գրավոր պատասխանով հաստատում է, որ շրջանառվող աստաթուղթը իրական է։ Այլապես՝ միանշանակորեն կհայտարարվեր (և դա կարվեր առանց մեր հարցման կամ անկախ մեր հարցումից), որ այն կեղծ է: Երկրորդ և երրորդ հարցերին չեն պատասխանել, որովհետև հազիվ թե Կառավարությունից խոստովանեին, որ պետական այրերը խաբել են հասարակությանը։

Ըստ այդմ՝ արձանագրենք հետևյալը. երբ Փաշինյանն ու թիմակիցներն ասում էին, թե բացի նոյեմբերի 9-ի հայտարարությունից՝ այլ փաստաթուղթ չկա, ապա դրանով ստորաբար խաբում էին սեփական ժողովրդին և ապահովում հայրենիքի, տվյալ դեպքում՝ Սյունիքի ռազմավարական կարևորագույն հատվածների խաղաղ, անցնցում և դավաճանական հանձնումը թշնամուն:

Վահե Սարգսյան

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular