ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանազատումը GPS-ով կամ նմանատիպ այլ գործիքներով անթույլատրելի է. Նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին խիստ մտահոգում են սահմանազատման ու սահմանագծման հետ կապված խնդիրները, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի անվտանգային իրավիճակը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Օրերս «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով պատասխանել ՀՀ անվտանգային խնդիրներին վերաբերող մի քանի հարցի։ Ներկայացնում ենք նախագահին ուղղված հարցերը և ի պատասխան դրանց Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված պատասխանները։

- Տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքում տեղաշարժում են իրենց դիրքերը՝ մոտենալով հայկական բնակավայրերին, հափշտակում անասուններին, արձակում կրակոցներ՝ փոքր և խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ստեղծված անվտանգային իրավիճակը։

- Հանրապետության նախագահն անթույլատրելի է համարում սահմանազատումը GPS-ով կամ նմանատիպ այլ գործիքներով։ Նախագահն անցյալ տարեվերջին այս հարցը բարձրացրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում։ Հանրապետության նախագահն այն կարծիքին է, որ սահմանազատումն ու սահմանագծումը բարդ գործընթացներ են, որոնք ենթադրում են առնվազն հետևյալ փուլերը․ պետական դիրքորոշման ձևավորում և բուն աշխատանքների կազմակերպում։ Համապատասխան լիազորություններով օժտված պետական կառավարման մարմինները պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի այդ գործընթացը չիրականացվի ի հաշիվ ՀՀ տարածքի, անվտանգության և ի վնաս ՀՀ քաղաքացու։

- 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից հետո ՀՀ զինված ուժերը Սյունիքում և Գեղարքունիքում տեղաշարժել են փաստացի վերահսկողության տակ գտնվող բնագծերից դիրքերը, հայկական զորքերը՝ ի վնաս Հայաստանի անվտանգության։ Առանց համապատասխան հանձնաժողովի՝ սահմանագծման և սահմանազատման որոշումների ՀՀ ԶՈՒ գործողությունները, Սյունիքում ստեղծված իրավիճակը քննարկե՞լ եք անվտանգության խորհրդի անդամների, ԶՈՒ ղեկավարության հետ։ ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում ի՞նչ քայլեր եք ձեռնարկում՝ ՀՀ անվտանգությանը սպառնացող քայլերը կանխելու ուղղությամբ։

- Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է իր սահմանադրական լիազորությունների սահմաններում և չի կարող իրականացնել Սահմանադրությունից չբխող, իրեն չվերապահված այլ գործառույթներ։ Համազգային հարցերի շուրջ իր դիրքորոշումն ու մտահոգությունները նախագահը մշտապես արտահայտել ու արտահայտում է հրապարակային խոսքում։

- Պատերազմից արդեն երեք ամիս է անցել, ինչու՞ այս ընթացքում չեք այցելել Արցախ։ Պատրաստվու՞մ եք Ձեր բուժումն ավարտելուց հետո առաջիկայում մեկնել Արցախ և Սյունիք՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին։

- Առողջական վիճակի բարելավումից հետո և բժիշկների թույլտվության դեպքում Հանրապետության նախագահը կշարունակի իր այցելությունները մարզեր, ինչպես նաև Արցախ։

- Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանում առկա հայատյացության քաղաքականության դրսևորումները։ Պաշտոնական Երևանի արձագանքն ու հակազդեցությունը նման դրսևորումներին բավարա՞ր եք համարում։

- Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը պետականորեն ամրագրված և տարիներով իրականացվող հայատյաց քաղաքականության շարունակությունն է, որը հատկապես այսօր կարիք ունի ավելի կոշտ և արդյունավետ հակազդեցության, այդ թվում և՝ միջազգային հանրության կողմից։ Նախագահը բազմիցս նշել է, որ քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ազգային խտրականության և այլատյացության ճանապարհով։ Նա համարում է, որ հայերի հանդեպ իրականացվող Ադրբեջանի այդ քաղաքականությունն էթնիկական զտում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular