Վրաստանի հետ դեռ ցամաքային ճանապարհով չեք կարող գալ, բայց դա օրերի հարց է կարծես. էդուարդ Այվազյան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարտի 1-ից օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան թույլատրելով՝ Վրաստանի կառավարությունը ընդառաջ է գնացել մեր ժողովրդին։ Ախալքալաքում սահմանները բացելու պահանջով մի քանի ցույց է տեղի ունեցել, որից հետո այս որոշումը կայացվեց։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն՝ ընդգծելով, որ սա ենթադրում է, որ նաև Վրաստանի քաղաքացիները կարող են օդային ճանապարհով գալ Հայաստան։
Հարցին, եթե այս որոշումը գերազանցապես Սամցխե-Ջավախքի հայ բնակչության համար է, առավել նպատակահարմար չէր լինի՞ ցամաքային ճանապարհը բացել՝ նա պատասխանեց, որ դեռ ցամաքային ճանապարհով չեք կարող գալ, բայց դա օրերի հարց է կարծես։
Նշենք նաև, որ ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: