ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Yerevan.today-ը գրում է. «Ռուսական ռազմարդյունաբերության եւ ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի սկանդալային հայտարարարությունը առ այն, որ այն Արցախում  պատերազմի ժամանակ թերի է կրակել, այն է՝ 10 տոկոսով, շարունակում է ամենաբուռն քննարկվողը մնալ ռուսական եւ հայկական տեղեկատվական դաշտում:

Yerevan.Today-ը դիմեց ՀՀ ռազմական էլիտային՝ հասկանալու՝ արդյո՞ք  եղել են իրական հիմքեր՝ վարչապետի կողմից «Իսկանդերի» թերի կրակելու մասին հայտարարության համար եւ կա՞ դրա գերատեսչական եզրակացությունը, որով իրավամբ քաղաքական ղեկավարությունը պարտավոր էր առաջին հերթին այդ մասով ծառայողական քննություն սկսել ներսում, ապա անհրաժեշտության դեպքում անպայմանորեն դիմել «Իսկանդերը» արտադրող եւ վաճառքի հանած ՌԴ ռազմաքակաքական էլիտային: Հնարավո՞ր է  «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը․ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով եւ էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ:  Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։

Ինչ վերաբերում է «Իսկանդերի» «թերի կրակոցով» ծառայողական քննություն սկսելուն, ԳՇ պետի առաջին տեղակալը ընդգծեց, որ նման բան չկա, որովհետեւ թերի կրակոց չի եղել։

Բարձրաստիճան ռազմական պաշտոնյան մի քանի անգամ հորդորեց, խնդրեց զգույշ վերաբերել այդպիսի զինատեսակի մասին մեկնաբանություններին եւ չմոռանալ ռազմական դաշնակցի հետ հարաբերություններին հետ կապված ավելորդ սրման տանող նրբությունների մասին:

Ընդգծենք, այս զինատեսակը  բավականին ծանրակշիռ դերակատարում ունի Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական հարաբերությունների մակարդակում: Բանն այն է, որ ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի վերջին սերունդը համարվող հրթիռային համակարգի հարձակվողական այս միջոցը,  իրականում, որպես շատ լուրջ զինատեսակ, համալրում է ոչ միայն ռուսական բանակի սպառազինության  շարքերը, այլեւ ազդեցիկ գործոն է ՌԴ-ի հետ  գործընկեր պետությունների հետ ռազմամթերքի գործարքներում: Հետեւաբար, ավելորդ է նշել, որ թե որքան կարեւոր է այս զինատեսակի մասին  միջազգային արձագանքները՝ ՌԴ-ի համար: Իսկ երբ այդպիսի հայտարարությունն առանց մասնկագիտական եղզրակացության անում է ՌԴ դաշնակից պետության ղեկավարը, դա արդեն ոչ միայն ինչ որ տեղ պատվախնդրության հարց է ռուս էլիտայի համար, այլեւ հակառակը՝ անլուրուջ վերաբերմունք գործընկեր պետության ղեկավարի գիտելիքների եւ ունակությունների մասին:

Իրավիճակն ավելի է լրջացնում այն հանգամանքը, թե ինչու է Փաշինյանն այդ մասին առաջինը հայտարարողը եւ այն էլ միանգամից հրապարակային՝ առանց դրա հիմնավոր մասնագիտական վերլուծությանը հանգելու:

Մինչդեռ ռազմական գործարքով ձեռքբերված զինամթերքի որակի մասին պետք էր առաջինը տեղեկատվություն փոխանցել մատակարարող կողմին կամ գոնե հիմնավոր փաստարկներով քննարկում ձեռնարկել երկկողմ համապատասխան ֆորմատով»։

Նյութի աղբյուր՝ Yerevan.today

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular