ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կորոնավիրուսի համավարակը կավարտվի հաջորդ տարվա սկզբին։ Նման կանխատեսում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն:

«Ամենավատ սցենարը հետևում է։ Մենք վիրուսի մասին ավելի շատ բան գիտենք, քան 2020 թվականին, երբ այն նոր էր տարածվում», - ասել է Կլյուգեն։

Փորձագետի կարծիքով՝ վիրուսն այլևս չի վերանա մարդու պոպուլյացիայից, սակայն խիստ սահմանափակումների կարիք չի լինի։

Միաժամանակ նա ավելացրել է, որ դա միայն կանխատեսում է, քանի որ առայժմ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Նա կոչ է արել շարունակել պատվաստումները:

Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը եղել է 2019-ի դեկտեմբերին։ Հիվանդությունը առաջացնում է նախկինում անհայտ SARS-CoV-2 շտամ։ Ապացուցված է, որ կորոնավիրուսը չղջիկներից է մարդուն անցել։

Մարտի կեսերին վարակի արագ տարածման պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բռնկումը համավարակ է որակավորել։

2021-ի փետրվարի 24-ին աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 112 651 101 դեպք։ Վերջին մեկ օրում վարակվածների թիվն աճել է 138 517-ով։ Աշխարհում կորոնավիրուսային վարակից մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 2 496 716 մարդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular