ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍՆ-ն նոր հայտարարություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի նոր կարգը: Նոր կարգավորմամբ հստակեցվել են մրցույթի հայտարարման պայմանները, ժամկետները, ընթացակարգը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հիմնական նորույթներից մեկն այն է, որ մրցույթ է հայտարարվում միայն այն դեպքում, երբ նույն դպրոցում աշխատող համապատասխան առարկայի մասնագետն ապահովված է առնվազն 22 դասաժամ ծանրաբեռնվածությամբ, կամ առկա է նրա գրավոր հրաժարվելու փաստը: Սահմանվել է նաև հրապարակման և հանրային իրազեկման բարձր պահանջ:

Մրցույթի ժամկետներ

Սահմանվում է, որ թափուր տեղ առաջանալու դեպքում դասաժամերը տրամադրվում են նույն դպրոցում աշխատող, համապատասխան որակավորում ունեցող, տվյալ առարկան դասավանդած կամ դասավանդող և մինչև 22 դասաժամ ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցչին` մինչ թափուր տեղի համալրումը:

Մրցույթը հայտարարվում է թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հուլիսի 1-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում` օգոստոսի 20-ից հետո՝ 3 աշխատանքաին օրվա ընթացքում:

Անկախ պատճառներից` եթե մրցույթը չի կայանում, ապա թափուր տեղը համալրելու համար պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ մինչև հաղթող ճանաչվելը:

Մրցույթ հայտարարելը

Ուսուցչի թափուր տեղի հայտարարությունը հրապարակվում է հաստատության կայքէջում և հրապարակման է ներկայացվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, համապատասխան պետական լիազորված մարմնի (մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան) կայքէջերում և «Կրթություն» շաբաթաթերթում: Հայտարարությունը կարող է հրապարակվել նաև տեղական կամ առցանց լրատվամիջոցներում և հարթակներում:

Հայտարարության տեքստում նշվում է հաստատության անվանումը, գտնվելու վայրը, թափուր տեղի անվանումը, շաբաթական ժամերի քանակը, սահմանված փաստաթղթերի ցանկը, դրանց ընդունման վերջնաժամկետը, մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են «Կրթություն» շաբաթաթերթում հայտարարությունը հրապարակվելու օրվանից` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն  անցկացվում է փաստաթղթերի ընդունումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 Պահանջվող փաստաթղթեր

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
անձը հաստատող փաստաթուղթ,
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
ինքնակենսագրություն (Ձև 5),
այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Հանձնաժողով

Մրցույթի օրվանից 3 աշխատանքային օր առաջ ձևավորվում է հանձնաժողով` կազմված 5 անդամից` տնօրեն (տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող), տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալ, համապատասխան մասնախմբի ղեկավար, մեկ ուսուցիչ տվյալ հաստատությունից և մեկ ուսուցիչ հանրակրթական այլ ուսումնական հաստատությունից՝ համաձայնությամբ: Նախագահը հաստատության տնօրենն է, որը նշանակում է հանձնաժողովի քարտուղար (նա հանձնաժողովի անդամ չէ):

Մրցույթի նիստն իրավազոր է, եթե մասնակցում է հանձնաժողովի առնվազն 4 անդամ: Իրավազոր չլինելու դեպքում նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան 1 անգամ` մինչև 3 աշխատանքային օրով: Նույնը կատարվում է նաև այն դեպքում, երբ հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթի:

Հետաձգված հանձնաժողովի նիստը չկայանալու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ, և ձևավորվում է նոր հանձնաժողով: Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել լիազոր մարմնի ներկայացուցիչը՝ ըստ ենթակայության:

Մրցույթ` երկու փուլով

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի, որը կազմված է 200 հարցից: Յուրաքանչյուր հարց պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն  մեկն է ճիշտ: Հարցաշարի բովանդակությունն ընդգրկում է կրթության բնագավառի օրենսդրություն և մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքներ` համապատասխանաբար`  30 և 70 տոկոս: Հարցաշարերը հրապարակվում են ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում և «Կրթություն» շաբաթաթերթում:

Թեստի համար տրվում է 90 րոպե ժամանակ, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, սխալը` 0: Առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցն անցնում է հաջորդ` հարցազրույցի փուլ: Արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` հրապարակվելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում:

Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մասնակիցը վիճակահանությամբ ընտրում է մեկ հարցատոմս` բաղկացած 5 հարցից։ Հարցերը պետք է լինեն իրավիճակային և ուղղված լինեն մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բացահայտմանը։ Հարցազրույցն արձանագրվում և ձայնագրվում է, յուրաքանչյուր հարցի պատասխան գնահատվում է առավելագույնը  2 միավոր, պատրաստվելու համար տրվում է 15 րոպե: Հարցազրույցի փուլը հաղթահարելու համար պահանջվում է առնվազն յոթանասուն տոկոս ճիշտ պատասխան: Հաղթող է ճանաչվում առավելագույն միավորներ հավաքածը: Մեկից ավելի առավելագույն հավասար միավորների դեպքում կազմակերպվում է քվեարկություն: Եթե այս դեպքում էլ մեկից ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար կողմ ձայներ, ապա ընտրվում է այն մասնակիցը, որին կողմ է քվեարկել դպրոցի տնօրենը: Հարցազրույցի արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում:

Մրցույթ չհայտարարելու դեպքերը

Մրցույթ չի հայտարարվում, և թափուր տեղը զբաղեցվում է ոչ մրցութային կարգով հետևյալ դեպքերում`

տեղը թափուր է ժամանակավորապես (պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի, ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում),
թափուր ժամերն առաջացել են 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում,
ժամերը տրամադրվել են նույն հաստատությունում տվյալ առարկան դասավանդած կամ դասավանդող՝ մինչև 22 ժամ ծանրաբեռնվածությամբ ուսուցչին,
առկա է նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular