Ծանոթ ու միաժամանակ անհայտ` նոթատետր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոթատետր (անգլ.՝ block-notes, block բառից, որ նշանակում է միացում, խումբ և notes բառից, որ նշանակում է գրառումներ, նշումներ), փոքրիկ տետր կամ գրառումների գրքույկ է առանձնացվող թերթերով, որոնք սովորաբար ամրացված են լինում վերևի մասից՝ ամրակներով կամ մետաղական պարույրով։ Նոթատետրերի թերթերը լինում են A5, A6, A7 ձևաչափերի։ Նոթատետրը սովորաբար ունենում է կազմ, տիտղոսաթերթ և հիմնական մաս (թերթեր)։ Սովորաբար կազմի համար օգտագործվում է ստվարաթուղթ: Նվիրելու համար նախատեսված տարբերակը ունենում է կազմի հատուկ դիզայն և ձևավորում։
Նոթատետրի ծննդավայրը ռոմանտիկ Ֆրանսիան է, և դրանց հեղինակները ռոմանտիկ և սիրառատ ֆրանսիացիներն են: «Արևի թագավոր» Լյուդովիկոս 14-րդի արքունիքում փոքրիկ գրությունները շատ սիրված են եղել, որոնք պարահանդեսների և այլ իրադարձությունների ժամանակ աննկատ փոխանցվելիս են եղել հասցեատերերին: Պարզ է, որ դրանք հիմնականում սիրային գրություններ են եղել: Դա շատ հարմար է եղել, մանավանդ հաշվի առնելով բազմության մեծ քանակը և այնտեղ տիրող մթնոլորտը: Այդ գրությունները պարզապես թղթի կտորներ չեն եղել, մարդիկ փորձել են դրանց տալ մի տեսակ հատուկ գեղագիտական տեսք, քանի որ այն ժամանակ հարգի են եղել բարձր ճաշակը և հաղորդակցման նուրբ ձևերը: Գրառումներ գրելու և թղթի դատարկ թերթեր պահելու հարմարության համար որոշ ազնվականներ իրենց համար պատվիրել են փոքրիկ գրքույկներ, որի թերթերը հեշտությամբ են պոկվում ձեռքի մեկ շարժումով: Նման կերպ էլ հայտնվել են առաջին նոթատետրերը: Անգամ Ֆրանսիայի Տուրս քաղաքում հայտնվել է նոթատետրերի արտադրություն փոքրիկ ընտանեկան արտադրություն: Կոշտ, ամուր անջրանցիկ կազմ, կլորացված անկյուններ, որոնք հարմար են գրպանում պահելու համար և հատուկ գրպանիկ փոքր գրությունների համար: Այն ստացել է «մոլեսկին» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է խլուրդի կաշի, կամ, այլ կերպ «սատանայի մաշկ» իր արտասովոր ամրության պատճառով: Իսկ ժամանակակից նոթատետրերի գործնական ստեղծողները յանկիներն են: Ֆրանսիայում գործածությունից ավելի ուշ պարզվել է, որ նոթատետրը հարմար է ոչ միայն ինչ որ մեկին նամակ գրելու, այլ նաև տարբեր հիմնականում կարճ տեղեկություններ ֆիքսելու համար: Եվ ամերիկացիները ստեղծել են նոթատետրեր:
Հետաքրքիր է այն, որ ի սկզբանե նոթատետրեր պատրաստելու համար օգտագործել են գրքերի տպագրության արդյունքում առաջած թղթի թափոնը, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվել է և սկսել են օգտագործել ավելի որակյալ թուղթ և կազմ: Հատուկ ուշադրության է արժանի 1872 թվականին Ամերիկայում ստեղծված զսպանակով միացված պոկվող թերթերով նոթատետրը, որը ստեղծվել է ամերիկացի գրող Մարկ Տվենի կողմից, որը, այդ ժամանակ դեռ բոլորին էլ հայտնի չի եղել և չի ունեցել կեղծանուն, այլ եղել է Սամյուել Կլիմենս անունով մի երիտասարդ: Նոթատետրն Ամերիկայում ինքնին զգալիորեն փոփոխվել է ավելի ու ավելի նմանվելով ժամանակակից պինդ նոթատետրերին: Էքսցենտրիկ ազնվականներին պատկանելուց հետո դրանք դարձել են գործարար մարդկանց, առևտրականների և, իհարկե, բանաստեղծների, արվեստագետների և գիտնականների գրպանի անբաժանելի իրը: Եվ դա զարմանալի չէ: Իզուր չէ, որ անգլիացի գրող Բրյուս Չատվինը նոթատետրը անվանել է «ցանց կորչող մտքերի համար»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը