Պատմության այս օրը (փետրվարի 24)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Էստոնիա՝ Անկախության օր, Մեքսիկա՝ Դրոշի օր, Ռումինիա՝ Դրագոբեթեի օր, Իրան՝ Ինժեների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1931 – վախճանվել է ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը:
1932 – ծնվել է ֆրանսահայ դաշնակահար Միշել Լեգրանը:
1947 – ծնվել է նկարչուհի Սվետլանա Սարգսյանը:
1978 - վախճանվել է ճանաչված գուսան Հավասին (Արմենակ Մարկոսյան), որը հեղինակել է մոտ 3600 աշուղական գործ:
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆրանսիայի հետ:
2002 - մոտ երկու տասնյակ եզիդիներ Հայաստանի նախագահի նստավայրի մոտ բողոքել են, որ իրենց «զրկել են» Կոտայքի մարզի Քաղսի եւ Լեռնանիստ գյուղերի շրջակա արոտավայրերից:
2006 - Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտնել է, որ Վրաստանում արձանագրվել է թռչնագրիպի առաջին դեպքը: Վիրուսը հայտնաբերվել է սատկած կարապի մոտ, որին գտել են Խելվաչաուրիի շրջանի Ադլիա գյուղում:
2008 - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը հրապարակել է փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց` Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:
2012 - Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի երկարամյա պատմությունը հանգուցալուծվել է: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նվիրատվության շնորհիվ բնակարանը ձեռք է բերվել և տրվել Գրողների համահայկական հիմնադրամին:
2016 - Հայաստանի Հանրապետական կուսակցության ու Հայ հեղափոխական դաշնակցության միջև ստորագրվել է քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր:
2020 - Արցախի Պաշտպանության բանակի նոր հրամանատար է նշանակվել Ջալալ Հարությունյանը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1466 — Բելգիայի Բրյուգգե քաղաքում տեղի է ունեցել աշխարհում առաջին վիճակախաղը, որի կազմակերպիչն է եղել հայտնի ֆլամանդրացի նկարիչ Յան վան Էյկի այրին:
1525 — տեղի է ունեցել Պավիայի ճակատամարտը, ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1-ինը գերի է ընկել, որով իսկ ավարտվել է ֆրանս-իսպանական պատերազմը:
1582 — Հռոմի պապ Գրիգորի 8-րդը հրատարակել է Inter gravissimas բուլլան, որով իսկ նորարարացվել է օրացույցը՝ կատարվել է անցում Գրիգորյան օրացույցին, որն էլ օգտագործվում է ներկայումս երկրների մեծ մասում:
1607 - Իտալիայի Մանտուա քաղաքի դուքս Վինչենցո Գոնզագայի արքունիքում կայացել է Կլաուդիո Մոնտեվերդիի «Օրփեոս» օպերայի առաջին ներկայացումը։
1768 — համաձայն Ռուսաստանի և Ռեչ Պոսպոլիտայի միջև կնքված համաձայնագրի՝ Ռեչ Պոսպոլիտայի տարածքում հավասարեցվել են կաթոլիկների, բողոքականնների և ուղղափառների իրավունքները:
1810 – վախճանվել է անգլիացի փիլիսոփա Հենրի Կավենդիշը:
1815 – վախճանվել է ամերիկացի ճարտարագետ, գյուտարար Ռոբերտ Ֆուլտոնը, որը հանդիսանում է առաջին շոգենավի ստեղծողը:
1852 — ռուս գրող Նիկոլայ Գոգոլը այրել է իր «Մեռած հոգիներ» գրքի երկրորդ հատորը:
1856 – ծնվել է ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին:
1881 — Ռուսաստանի և Չինաստանի միջև կնքվել է Իլիական մարզի, Մոնղոլիայի և Արևմտյան Չինաստանի միջև առևտրի մասին Պետերբուրգյան պայմանագիրը:
1902 — Մեծ Բրիտանիայում դոկտոր Լանչեստերը արտոնագրել է սկավառակային արգելակը:
1920 — մյունխենյան Հոֆբրոյհաուզ գարեջրատանը ներկայացվել է Գերմանիայի Նացիոնալ Սոցիալիստական կուսակցության ծրագիրը:
1938 - Oral-B ընկերությունը վաճառքի է հանել աշխարհում առաջին ատամի խոզանակը, որտեղ բնական մազի փոխարեն օգտագործվել է նեյլոնային թելեր:
1942 - հրեա փախստականներ տեղափոխող բուլղարական «Ստրումո» նավը խորտակվել է Սև ծովում, զոհվել է 767 մարդ։
1942 - առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։
1955 - Բաղդադում Իրաքի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա հետագայում ստեղծվել է CENTO կազմակերպությունը։
1955 - ծնվել է ամերիկացի նշանավոր ճարտարագետ, գործարար, Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսը։
1972 — վթար է տեղի ունեցել խորհրդային К-19 ատոմային սուզանավում:
1973 — ԽՍՀՄ-ում առաջին անգամ եթեր է հերարձակվել «Անհնարինը ակընհայտ» հեռուստահաղորդումը:
1980 - տեղի է ունեցել 8-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։
1991 — Պարսից ծոցի պատերազմի ժամանակ բազմազգ ուժերի բանակը սկսել է ցամաքային գործողությունը Իրաքում և Քուվեյթում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը