ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ականջիդ օղ արա, մեր որդիներն են զոհվել, մեր որդիները հաշմանդամ են դարձել, մենք Շուշի ենք կորցրել ու քո սպառնալիքների վրա թքած ունենք. Գեղամ Նազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանի՝ «Ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են» վերտառությամբ հոդվածը:

Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե վարչախումբը հարկ եղած դեպքում պատրաստ է կրակել ժողովրդի վրա, ցնցել է հանրությանը, չնայած Արցախը թշնամուն հանձնածներից ու մի ամբողջ սերունդ զոհածներից ամեն ինչ սպասելի է։

Բայց սրան ուզում եմ հատուկ պատասխանել.

Մարդ, որը բոլորից առաջ ընկավ ու ի լուր աշխարհի հայտարարեց, որ մենք պարտվել ենք ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բարոյապես, այսօր թուրքից պարտվելուց հետո պատրաստվում է կրակել Երեւանի կենտրոնում:

Սա մարտահրավեր է եւ նա անձնապես պատասխան է տալու սրա համար։ Վաղեմության ժամկետ այս ձեւակերպումը չունի։

Մեզ ես վախեցնո՞ւմ.

ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են: Ընդ որում կրակել են ամենաժամանակակից զենքերով, կրակել են բոլոր հնարավոր միջոցներով: Թուրք, ադրբեջանցի, վարձկաններ՝ ձեռք-ձեռքի տված կրակել են մեր տղերքի վրա, որովհետեւ այդ պահին իշխանության դու ես եղել ու մի խումբ այլ փսլնքոտներ։

Ձեր պատճառով մեր որդիներն են զոհվել՝ հինգ հազար լույս տղա: Ձեր կեղտոտ քաղաքականության եւ քայլերի պատճառով ունենք տասը հազար վիրավոր, ունենք տղերք, որ զրկվել են ողնաշարից, ոտքից եւ ձեռքից, ոտքերից եւ ձեռքերից, կորցրել տեսողությունը, կորցրել հոգեկան հանգիստը։

Ձեր պատճառով ունենք գերիներ, ունենք բազում անհետ կորածներ: Ու այսքանից հետո սպառնում ես մեզ վրա էլ կրակե՞լ: Ուշադիր լսիր, ականջիդ օղ արա, մեր որդիներն են զոհվել, մեր որդիները հաշմանդամ են դարձել, մենք Շուշի ենք կորցրել ու քո սպառնալիքների վրա թքած ունենք: Սպառնալիքներդ վկայում են միայն ձեր սարսափների մասին: Եւ եթե սա մարտահրավեր է, ապա համարիր այն ընդունված:

Կապրենք, կտեսնենք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular