ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուլացել է հենարանը, ու վախենում է իշխանությունը կորցնելուց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր երկրի ԱԱԾ-ն շաբաթ օրվանից մի ամոթալի թամաշա է կազմակերպել։ Ինչ-որ ֆեյք օգտատիրոջ բացահայտելու համար ձերբակալություններ է իրականացնում։ Բայց զավեշտն այն է, որ այդ ֆեյք օգտատերը մինչև այս պահը շարունակում է գրառումներ անել։ Մեծ հաշվով ինչ-որ դարակազմիկ բան տեղի չի ունենում։ Ընդամենը Նիկոլ Փաշինյանը փորձում է պահել ֆեյքային ինդուստրիայի մենաշնորհը։ Այլ ֆեյքեր չպիտի լինեն, դա կենսական նշանակություն ունի Նիկոլի համար։ Հիշո՞ւմ եք ֆեյքեր բռնելու մի զավեշտալի հանձնարարական. Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ տվեց այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ով, ինչպես հետո պարզվեց, ուղղակի արհամարհել էր հանձնարարականը դրա անհեթեթ լինելու պատճառով։ Այսպիսով. ֆեյքային ինդուստրիան, ֆեյքերի ֆաբրիկաները Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքային հենարաններից մեկն են, եթե ոչ՝ ամենակարևորը։ Նիկոլ Փաշինյանը կարող է «աչքն առանց թարթելու» կեղծել ամեն ինչ։ Նա հեղափոխական հրապարակում կեղծում էր հերոս Աբաջյանի պապիկին, Ծիծեռնակաբերդ բարձրանալ ցանկացող պապիկին, նա կեղծեց պատերազմի 44 օրվա իրադարձությունները։ Ամենաթարմը՝ Երևան-Գյումրի ճանապարհին մի խումբ մարդկանցից «աջակից» բեմադրելու տափակ ներկայացումն էր։ Մի խոսքով՝ ֆեյքիզմն այս մարդու հոգու և արյան մեջ է։ Բայց, եթե մինչև պատերազմը Նիկոլի սուտն ու կեղծիքը գերազանցապես աշխատում էին ու նրան ամուր պահում վարչապետի աթոռին, ապա հիմա այդպես չէ։

Մարդիկ դադարել են հավատալ ստերին, հետևաբար թուլացել է նրա իշխանության հենարանը, ու նա վախենում է իշխանությունը կորցնելուց։ Ի դեպ, Նիկոլը այս պահին ամենաշատը դրանից է վախենում։ Բայց, ցավոք, հասարակությունը Նիկոլի կեղծ, դժբախտ ու դժգույն իրականությանը բախվեց պատերազմի ավարտից վայրկյաններ անց, երբ ինչ-որ բան փրկելն այլևս անհնար էր։ Ցավոք, հասարակության մի մեծ հատված էլ մինչ այս պահը չի ընկալում պատուհասած աղետի ողջ ծավալները, չի ընկալում, որ Արցախի չգոյությամբ անվտանգային խնդիրները ոչ թե պակասել են այլ շատացել ու նոր դրսևորումներ են ստացել։ Բայց այդ անվտանգային խնդիրները, բնականաբար չեն հետաքրքրում Նիկոլ Փաշինյանին ու նրա ֆեյք որսացող ԱԱԾ-ին։ Մարդիկ ուրիշ գործերով են զբաղված։ Ստեղծված իրավիճակում մենք, որպես ազգ, որպես քաղաքացիներ, մեծ հաշվով, լայն ընտրության հնարավորություն չունենք։ Կա՛մ մենք պահում ենք Նիկոլին, գնում նրա հետևից մինչև պետության վերջնական վախճան, կա՛մ դրա հակառակը։ Եթե Փաշինյանին հաջողվի, այդուհանդերձ, պահել իշխանությունը, ապա բրիտանացի գիտնականները աշխարհի ժողովուրդների համար կարող են հանգիստ տպագրել «Պետականության վախճանի հայկական 50 երանգները» վերտառությամբ քաղաքագիտության ձեռնարկ։

Ամփոփենք։ Նիկոլ Փաշինյանի ֆեյք ինդուստրիան կարողացավ իր գործն անել՝ Նիկոլի նման «քաղաքական անհաջողակին»բերեց իշխանության ու դեռ հաջողում է պահել իշխանության ղեկին։ Սակայն մի շատ ակնբախ փաստ կա, որն, ըստ երևույթին, չի նկատում ֆեյք բռնել սիրող ՀՀ ԱԱԾ-ն։ Հայաստանի թիվ մեկ «ֆեյքը» Նիկոլ Փաշինյանն է։ Իրականում այդ «բարձրաստիճան ֆեյքն» է բոլոր հայտնի ու անհայտ ֆեյքերի «պորտալարը» բառի փոխաբերական ու բովանդակային հնարավոր բոլոր իմաստներով:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular