ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեղծվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեղծվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ: Հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ․ հաստատվել է խորհրդի կազմը և աշխատակարգը։

Նույն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու և հասարակական խորհրդի կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N256-Ա հրամանը։

Այսպիսով, Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու շուրջ 44 հայտերից ընտրվել են խորհրդի անդամակցությանը ներկայացված պահանջներին առավել համապատասխան հետևյալ կազմակերպությունները և անձինք՝

Ս.Պիպոյան «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ, համահիմնադիր և փոխնախագահ, կենսաբանության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մ. Չաքրյան «Հանրային իրազեկման և մոնիթերինգի կենտրոն» ՀԿ, նախագահ

Վ. Բուռնազյան «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, նախագահ

Ք. Սահակյան «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» ՀԿ նախագահ

Մ.Տաշչյան EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք, խմբագիր

Վ. Սալահյան «ԷկոԱղբ» բնապահպանական ՀԿ, ծրագրերի ղեկավար

Թ. Ենոքյան «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ, համահիմնադիր

Տ. Ազիզբեկյան «ԱրմԴրայվինք» Սուզորդների Ակումբ ՀԿ, նախագահ

Ա. Պետրոսյան ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ, էկոլոգիական, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժին փորձագետ

Ն. Վարդանյան «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ, նախագահ

Ա. Հովհաննիսյան Տուրիզմի զարգացման փորձագետ

Ս. Թամոյան ՀԱԱՀ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոն, գյուղ-գիտությունների թեկնածու, դոցենտ էկոլոգ

Ա. Ծատուրյան «Ամերիաբանկ» ՓԲԸ, Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի գնահատման մասնագետ

Ա. Ափոշյան Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոն ՀԿ, ծրագրերի ղեկավար

Մ. Ավետիսյան «Այ Էս Էս Սի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ ՀԿ, նախագահ

Ա. Մկրտչյան Վայրի բնության և մշակույթի արժեքների պահպանման հիմնադրամ (հայաստանյան մասնաճյուղ) ծրագրերի ղեկավար

Ա. Հովսեփյան «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիաան ՀԿ, նախագահ

Օ. Դուլգարյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, նախագահ

Գ. Ներսիսյան ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, քաղաքային էկոլոգիա, քաղաքային կանաչապատում դասախոս, կենս-գիտությունների թեկնածու

Մ. Ոսկանյան Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Շրջակա միջավայրի վերաբերյալ և ժողովրդագրական տվյալների վերլուծաբան/փորձագետ

Ա. Համբարձումյան «Հասարակական ձայն» ՀԿ, էկոլոգիական իրավունքի մասնագետ

Տ.Ասատրյան Անհատ բնապահպան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր շնորհակալությունն է հայտնել բնապահպանական հանրության ներկայացուցիչներին և շահագրգիռ անձանց՝ խորհրդի ձևավորման նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության և ոլորտում առկա խնդիրների լուծմանն օժանդակելու պատրաստակամության համար։

Ընթացիկ ամսվա վերջում, նախատեսվում է հրավիրել խորհրդի առաջին նիստը»,- ասված է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular