ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` արևային ժամացույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արևային ժամացույցները ունեն մեկից ավելի հազարամյակի պատմություն, բայց հստակորեն անհնար է ասել, թե երբ և որտեղ են մարդիկ սկսել առաջին անգամ օգտագործել դրանք: Հաստատված է, որ Հին Եգիպտոսում, Բաբելոնում և Չինաստանում նման սարքեր օգտագործվել են դեռ մեր թվարկությունից հազար տարի առաջ: Արևի ճառագայթների կողմից հատուկ սարքի միջոցով ժամանակը որոշելու առաջին հիշատակումները թվագրվում են մ.թ.ա. 1306-1290 թվականներով:

Ցանկացած արևային ժամացույց ունի կլոր սանդղակ և մեկ սլաք, որը կոչվում է գնոմոն: Միևնույն ժամանակ, ըստ իրենց կողմնորոշման, արևային ժամացույցները բաժանվում են հորիզոնական, ուղղահայաց և հասարակածային տեսակների: Բացի դա կան դրանց այնպիսի տարատեսակներ, ինչպիսիք են աստիճանական, օղակաձև, ափսեձև, հայելային, բիֆիլար և այլ տարատեսակները: Ընդ որում, արևային ժամացույցը պարտադիր չէ որ ունենա ուղղահայաց գնոմոն: Հասարակածային արևային ժամացույցը կարող է օգտագործվել բոլոր լայնություններում: Դրանք իրենց կառուցվածքում ներառում են միմյանց ուղղահայաց երկու օղակ և սլաք: Ժամանակը որոշելու համար օղակներից մեկի վրա պետք է տեղադրել գտնվելու վայրի լայնությունը և ամսաթիվը, ապա ժամացույցը շրջվում է ուղղահայաց առանցքի շուրջը, մինչև սանդղակի վրա ժամանակը ցույց տվող ստվերի հայտնվելը: Հորիզոնական արևային ժամացույցի դեպքում, սանդղակի հարթությունը ուղղահայաց չէ գնոմոնին, այն պետք է զուգահեռ լինի երկրի առանցքին, և նաև ուղղված լինի դեպի հյուսիս, այսինքն նրանց միջև եղած անկյունը հավասարվի տարածքի լայնությանը: Հորիզոնական արևային ժամացույցը ամենահարմարն ու պարզն է: Դրանցում այլ լայնության վրա օգտագործելու համար բավական է փոխել անկյունը և գնոմոնը ուղղել դեպի հյուսիս:

Հին Եգիպտոսում արևային ժամացույցների տարբեր մոդելներ են եղել, օրինակ, հորիզոնական ժամացույցներ, որոնք 90 աստիճանի անկյուն է կազմել հորիզոնի հարթության հետ, և գնոմոնների բարձրությունը անգամ եղել է մի քանի մետր: Ժամանակը պարզելու համար օգտագործվել է գնոմոնի ստվերը: Մեկ այլ արևային ժամացույց, որը կոչվում էր «աստիճանավոր», ունի երկու մակերես, որոնք թեքված են դեպի արևելք և արևմուտք և բաժանված են սանդղակների: Արևի տեղաշարժից գնոմոնի ստվերը տեղափոխվում է մի մակերեսից մյուսը և ժամանակը որոշվում է հենց ստվերի երկարությամբ:

Կենտրոնական Եվրոպայում, մինչև 15-րդ դարը, լայն տարածում են գտել պատի ուղղահայաց արևային ժամացույցները, որոնց գնոմոնը եղել է հորիզոնական: Ճիշտ է, նման ժամացույցների ժամանակը որոշելու ճշգրտությունը բարձր չի եղել:

Միևնույն ժամանակ, եղել են ճանապարհորդական արևային ժամացույցներ մի քանի տարբերակներով, օրինակ օղակաձև արևային ժամացույցը: Եղել են նաև թիթեղային ժամացույցներ, որոնց դիզայնը ներառում էր երկու, երբեմն երեք, նույնանման թիթեղներ, որոնք ունեն ուղղանկյուն ձև և ամրացված են միմյանց: Բացի դա տարածված են եղել պատուհանային արևային ժամացույցները, որոնց ևս կարելի է համարել ուղղահայաց: Նման արևային ժամացույցի սկզբունքն այն է, որ ռատուշայի կամ եկեղեցու պատուհանն է օգտագործել որպես սանդղակ, որը հնարավորություն է տվել շինության ներսում գտնվելու ժամանակ ըստ արևի թափանցած ճառագայթի դիրքի որոշել ժամանակը: Հայելային արեգակնային ժամացույցում  օգտագործվում է հայելու միջոցով արտացոլված արևի ճառագայթը, որը ուղղում է շենության պատին պատկերված սանդղակի վրա և ցույց տալիս ժամանակը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular