ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում գտել են COVID-19-ի «սուպերտարածողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
gazeta.ru-ն գրում է, որ ըստ ԱՄՆ-ի հետազոտողների՝ ծերությունն ու ճարպակալումը նպաստում են վիրուսային մասնիկներով հագեցած միկրոկաթիլների ավելի ակտիվ արտանետմանը COVID-19-ով հիվանդների մոտ: Ըստ ամենայնի, խոսքը շնչառական տրակտի լորձի կառուցվածքի և կազմի փոփոխության մեջ է, որը արդյունքում ավելորդ քաշ ունեցող տարեց մարդկանց վերածում է վարակի «սուպերտարածիչների» և նաև մեծացնում բարդությունների վտանգը:
 
Չնայած վաղուց է հայտնի, որ SARS-CoV-2-ը փոխանցվում է օդակաթիլային եղանակով, բայց փոխանցման ձևը և այն, թե ինչքանով է դա կապված հիվանդների օրգանիզմների տարբերությունների հետ, դեռ ուսումնասիրվում է: Որոշակի տարբերությունները հասկանալը կօգնի ստեղծել ավելի հուսալի հիմք ինչպես COVID-19-ի, այնպես էլ փոխանցման նման ուղի ունեցող այլ հիվանդությունների, օրինակ՝ գրիպի կամ տուբերկուլյոզի կանխարգելման համար:
 
Տուլանի համալսարանի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Հարվարդի ամերիկացի գիտնականները հետազոտել են 194 առողջ կամավորների, ինչպես նաև SARS-CoV-2 վարակված ութ կապիկների արտաշնչում: Պարզվել է, որ ավելորդ քաշ ունեցող տարեց մարդիկ արտաշնչում են միջինը երեք անգամ ավելի միկրոկաթիլներ, քան այլ կատեգորիաների մարդիկ, իսկ արտաշնչվող օդում վիրուսի կոնցենտրացիան կախված է վիրուսային վարակվածության աստիճանից: Այնուամենայնիվ, նույնիսկ հիվանդության ասիմպտոմատիկ ընթացքի հետ ճարպակալումն ու տարիքը նպաստում են վիրուսային մասնիկների արտանետմանը:
 
Արտաշնչված միկրոկաթիլների 80%-ը բաժին է ընկել մասնակիցների 18%-ին: Դա համապատասխանում է համաճարակների ավանդական բաշխմանը, երբ հիվանդությունն արտահայտվում է ընդհանուր վարակվածների 20%-ի մոտ:
Կապիկների արտաշնչված միկրոկաթիլների քանակն աճել է վարակի սկզբից և մեկ շաբաթ անց հասնել ամենաբարձր մակարդակին, ապա երկու շաբաթ անց ցուցանիշը վերադարձել է իր նախկին արժեքին:
 
Հետաքրքիր է այն, որ վարակի առաջընթացին զուգընթաց վիրուսային մասնիկների չափերը նվազել են և հիվանդության գագաթնակետին հասել մեկ միկրոնի չափի: Փոքր մասնիկները, ամենայն հավանականությամբ, դուրս են շպրտվում շնչառության, հազի կամ խոսելու ընթացքում, նշել են հետազոտողները, և նրանք կարող են նաև ավելի երկար մնալ օդում, ավելի հեռուն հասնել և վարակելուց հետո ավելի խորը ներթափանցել թոքերի մեջ:
 
Գիտնականները բացատրել են, որ շնչառական տրակտում լորձի կազմը և կառուցվածքը կախված է մարդու տարիքից, սննդակարգից և ապրելակերպից: Ֆիզիոլոգիական փոփոխությունները ազդում են լորձի վրա, ինչը, իր հերթին, ազդում է արտանետվող միկրոկաթիլների քանակի վրա, ներառյալ վիրուսային մասնիկներով հագեցած միկրոկաթիլների:
 
«Մենք տեսել ենք միկրոկաթիլների նման աճ այլ վարակիչ հիվանդությունների դեպքում, ինչպիսին է օրինակ տուբերկուլյոզը»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ դոկտոր Չադ Ռոյը,- պարզվել է, որ շնչառական տրակտի վիրուսային և բակտերիալ ինֆեկցիաները կարող են թուլացնել լորձաթաղանթը, ինչը հեշտացնում է այդ միջավայրում վարակիչ մասնիկների տեղաշարժը»:
 
Հետազոտողները հիշեցնում են, որ տարեցները և ավելորդ քաշ ունեցողները ունենում են COVID-19-ի ավելի ծանր ընթացք: Թերևս դա պայմանավորված է, ի թիվս այլ բաների, շնչառական տրակտի լորձի բնութագրերի փոփոխությամբ:
 
«Սա ընդգծում է կանխարգելման կարևորությունը,- ասել է Ռոյը,- այժմ մենք հասկանում ենք վիրուսի օդային ճանապարհով փոխանցման կենսաբանական հիմքը»:
 
Հետազոտողները ուշադրություն են հրավիրում սահմանափակ տարածություններում մարդկանց բազմության վտանգի վրա և շեշտում են, որ նման իրավիճակներում կարևոր է պահպանել անվտանգության միջոցները ինչպես տարեցների, այնպես էլ երիտասարդների համար: Չնայած դիմակները կանխում են SARS-CoV-2 տարածումը, բայց վիրուսի ամենափոքր մասնիկներն ի վիճակի են դրանց միջով թափանցել և տարածվել շատ ավելի հեռու, քան անվտանգ համարվող երկու մետրն է:
 
«Չնայած մեր արդյունքները ցույց են տալիս, որ երիտասարդ և առողջ մարդիկ հակված են շատ ավելի քիչ միկրոկաթիլներ արտազատել, քան տարեցներն ու հիվանդները, իրականում մեզանից յուրաքանչյուրը, հավանաբար, կարտանետի ավելի շատ միկրոկաթիլներ, եթե վարակվի COVID-19-ով»,- ասել են հետազոտողները:
 
Ներկայումս վարակի դեմ պայքարի ջանքերը հիմնականում կենտրոնացած են պատվաստանյութերի և հակավիրուսային դեղամիջոցների մշակման վրա: Այնուամենայնիվ, գուցե արժե ուշադրություն դարձնել նաև շնչառական լորձաթաղանթի արգելապատնեշը վերականգնելու եղանակների մասին, կարծիք են հայտնել գիտնականները: Դա կնվազեցնի ինչպես վարակվածների քանակը, այնպես էլ բարդությունների թիվը: Բացի այդ, քանի որ արտաշնչված միկրոկաթիլների քանակը կախված է հիվանդության փուլից, այդ ցուցանիշը կարող է օգտագործվել նաև մոնիտորինգի համար՝ հիվանդության շրջանը պարզելու նպատակով:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular