ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամոթի ցուցահանդես․ Հակոբ Արշակյանը մեր ռազմարդյունաբերությունը ներկայացնում է բուկլետներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում անցկացվում է «IDEX 2021» (nternational Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև հայկական կողմը՝ ի դեմս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության։ Համացանցում արդեն տարածվել են լուսնակարներ ցուցահանդեսից, որտեղ հայկական տաղավարի պատկերը, մեղմ ասած, մեզ համար ողբալի է, հատկապես, երբ դրա կողքին տեսնում ենք Ադրբեջանի տաղավարը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է․

«Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։ 

Իրենց արտադրանքը ներկայացնելուց բացի նշյալ ընկերությունները հնարավորություն կունենան գտնել վաճառքի նոր շուկաներ, նոր կապեր և գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ»։

Այդ միասնական տաղավարում, սակայն, մեր ռազմարդյուանբերությունը, եթե ունենք նման բան, իհարկե, ներկայացված է բուկլետներով։ Այո, ռազմարդյունաբերության ոլորտի գուրու Հակոբ Արշակյանը համաշխրահային հանրությանը պատերազմում պարտված երկրի ռազմարդյունաբերությունը ներկայացնում էր բուկլետներով՝ թղթի վրա պատկերված նկարներով։ Մինչդեռ հարևան Ադրբեջանի էքսպոյին ներկայացել էր շքեղ տաղավարով, որտեղ ներկայացված էին իրենց ռազմարդյունաբերության բոլոր նմուշներով, որոնք միայն մակետներ չեն, նաև ցուցադրված են իրական զենքեր, անօդաչու թռչող սարքեր և այլն։

Ահա այսպես է Հայաստանը ներկայանում աշխարհին՝ որպես հզոր ռազմարդյունաբերություն ունեցող պետություն, որը, չնկարագրենք, թե ինչ պայմաններում և ինչպես, խայտառակ պարտություն կրեց Արդբեջանի սանձազերծած պատերազմում։

Այս ամենը երեկվանից քննարկման առարկա է դարձել համացանցում՝ ամոթանքի խոսքեր ուղղելով բուկլետներով էքպսոյին ներկայացած Հակոբ Արշակյանի ու նրա ներկայացրած կառավարության հասցեին։

Նյութի աղբյուր՝ hraparak.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular