ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուշակություն Նոստրադամուսի շրջանակի միջոցով. տվեք հարցը և ստացեք պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գուշակություն Նոստրադամուսի շրջանակի միջոցով. տվեք հարցը և ստացեք պատասխանը

Միշել դե Նոստրադամուսն աստղագետ էր, բժիշկ և քիմիկոս: Greatpicture.ru կայքը գրում է, որ ասում են՝ այս թեստը ևս նա է ստեղծել, սակայն ոչ բանավոր, ոչ գրավոր ապացույցներ այս մասին չկան։ Ամեն դեպքում, այս միջոցը բավական պարզ է և զարմանալիորեն ճշգրիտ։ Փակեք աչքերը, կենտրոնացեք հարցի վրա և մատը դրեք շրջանակի որևէ հատվածի վրա։ Թիվը պատասխանն է ձեզ անհանգստացնող հարցի։

1. Այո։ Դուք պատկանում եք այն անձանց շարքին, ովքեր նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում չեն կորցնում ոգին։ Դուք կարող եք համբերել, ձեզ հաջողություն է սպասվում։ Մի վախեցեք վստահել ինքներդ ձեզ և մյուսներին։

2. Այո, բայց ոչ այսօր և ոչ վաղը։ Ինչ-որ մեկը կանգնած է ձեր ճանապարհին և փորձում է խառնել բոլոր խաղաքարտերը։ Նրան այդքան լուրջ մի ընդունեք, բայց մի թերագնահատեք այս դիմադրությունը։ Փորձեք խնդրին դրական լուծում գտնել։

3. Այո։ Մոտակա օրերին սպասվող իրադարձությունները կգերազանցեն ձեր բոլոր սպասումները։ Եթե սկսեք խելամտորեն օգտագործել էներգիան, բոլոր առավելությունները ձեր կողմից կլինեն։ Ամեն դեպքում համբերություն ունեցեք։

4. Այո։ Այս պահին կարծես թե հաջողությունը ձեր կողմից է, այդ պատճառով էլ առիթ չկա անհանգստանալու բարենպաստ ելքի համար։ Հաջողությունը բավական երկար ժամանակ կուղեկցի ձեզ։ Վայելեք երջանիկ շաբաթները։

5. Ամբողջությամբ ճիշտ է։ Ներկա պահին դուք չափազանց շատ ուշադրություն եք դարձնում ուրիշների կարծիքին, ինչի հետևանքով բաց եք թողնում բարենպաստ իրավիճակը։ Շատ մի դանդաղեք, ցույց տվեք, որ պետք է հաշվի նստել ձեզ հետ։ Փոքր տակտիկական խաղերը միայն մոլորության մեջ են գցում և վնասում են փոխադարձ վստահությանը։

6. Ամեն ինչ մի փոքր բարդ կլինի, քան սպասում եք։ Դուք ելնում եք սխալ ելակետից։ Մյուսներն այդ ամենն այլ լույսի ներքո են տեսնում։ Այդ պատճառով էլ ձեզ ծայրահեղ անհրաժեշտ է լսել մոտ մարդու խորհուրդը և զուր հույսերի չտրվել։

7. Հարցը դեռևս լուծված չէ։ Ձեզ ժամանակ տվեք և գլուխը մի լցրեք դեռ չհասունացած խնդիրներով։ Փորձեք վայելել պահը։ Ամեն ինչ ավելի ուշ կհարթվի։ Եթե այդ ամենը շատ է անհանգստացնում ձեզ, շրջանի օգնությանը դիմեք մի քանի օր անց։

8. Զգուշացեք։ Աշխատեք չհավատալ այն ամենին, ինչ ասում են ձեզ։ Որոշակի գործերում հեռավորություն պահպանեք։ Այսօր ամեն ինչ ձեզ համար առավել բարենպաստ կլինի։ Զգույշ եղեք, որ հետո չհիասթափվեք։

9. Անկասկած առանց օգնության գլուխ չեք հանի։ Լավ ընկերոջ հետ խոսեք խնդիրների մասին, որոնք տանջում են ձեզ։ Նա չհետաքրքրված անձ է և իրերին ավելի սթափ է նայում։

10. Այո, բայց թույլ մի տվեք ձեզ մոլորության մեջ գցել։ Ինքնավստահություն ցուցաբերեք, և ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Այս պահին կարող եք ամբողջությամբ վստահել ինտուիցիային։ Հետագայում հիասթափություն չեք ունենա։

11. Հարցը չափազանց շուտ է առաջադրվել։ Վերջնականապես և անվերադարձ մի նայեք այն ամենին, ինչ դեռ չի հասունացել։ Ժամանակ թողեք բարենպաստ զարգացման համար։ Հաճախ զիջեք, բոլորը կգնահատեն դա։

12. Շատ հնարավոր է։ Ամեն ինչ որքան հնարավոր է՝ արագ և դրական է զարգանում, քան դուք եք պատկերացնում։ Միայն կարևոր է, որ չփորձեք չհետաքրքրված անձի տպավորություն թողնել։ Ուշադրություն դարձրեք՝ ինչ-որ մեկն իրոք ցանկանում է դառնալ ձեր ընկերը։

13. Ամեն ինչ կընթանա պլանի համապատասխան։ Դուք անվստահ եք գործում։ Դա մոլորության մեջ է գցում ձեր որոշ ընկերներին։ Նրանք ձեզ անկանխատեսելի անձ են համարում, ինչն ակնհայտորեն ձեր օգտին չէ։ Քանդեք այդ իմիջը։ Ձեզ ավելի շատ են սիրում, քան դուք ենթադրում եք։

14. Ամեն ինչ լավ կլինի, բայց միայն այն դեպքում, եթե ինքներդ ակտիվություն ցուցաբերեք։ Թույլատրվում է ամեն ինչ՝ բացի դանդաղելուց։ Նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքը և բոլորին զարմացրեք գործնականությամբ և մտքերի հարստությամբ։

15. Այո, կարող եք հույս դնել ձեր երջանկության վրա։ Ձեզ սպասում է ճակատագրի անսպասելի և բարենպաստ շրջադարձ։ Այս պահին ձեզ անհրաժեշտ է ոչինչ չմտածել և սպասել։ Հապճեպ գործողությունները ձեզ կտանեն սխալ ուղղությամբ և կարող են վնասել։

16. Բոլոր հույսերը կիրականանան, բայց ոչ այնպես, ինչպես դուք ինքներդ էիք պատկերացնում։ Պատրաստ եղեք ցանկացած փոփոխության՝ ձեզ չտրամադրելով միայն մեկ նպատակի։ Ճկություն ցուցաբերեք և ոչ մի փաստարկ բաց մի թողեք։

17. Ամեն ինչ դեռ հարցականի տակ է։ Անհրաժեշտ է լավ մտածել ցանկությունների մասին, քանի որ ձեր զգացմունքները վերջնականապես չեն հասունացել։ Այդ պատճառով էլ դուք շատ բան եք ակնկալում մյուս կողմից։ Մոտակա օրերին ամեն ինչ նախկինի նման կլինի։ Սակայն որոշակի հանգամանքներ կարող են հստակություն բերել։ Ուշադիր լսեք ձեր ներքին ձայնին։

18. Կարող են դժվարություններ առաջանալ։ Սկզբնական շրջանում նույնիսկ հիասթափություն կզգաք, ինչը չի նշանակում, որ ձեր շանսերը զրոյական են։ Ընդհակառակը՝ հիասթափությունը դրական զարգացման մղում կհաղորդի։ Ընկերական շրջապատը կմեծանա։

19. Անվստահությունն ու չարությունը դեռ հեռու են ձեզնից։ Սակայն, եթե չկարողանաք արագորեն ազատվել սեփական կասկածներից, շատ բան կփչացնեք։ Եթե հաջողությունն անցնում է ձեր կողքով, դրա պատճառը ձեր ավելորդ համեստությունն ու անվստահությունն են։ Մի կողմ դրեք դրանք։ Բաց և ընկերասեր եղեք։

20. Այո։ Այս պահին հաջողությունն ուղեկցում է ձեզ։ Անհրաժեշտություն չկա կասկածելու, որ ելքը բարենպաստ կլինի։ Հաջողությունը բավական երկար կուղեկցի ձեզ։

21. Այո։ Նպատակին վերջնականապես հասնելու համար մնացել է մի փոքր ջանք գործադրել։ Ռիսկի դիմեք, և ամեն ինչ կստացվի։ Ուշադիր եղեք՝ ինչ կատարվում է ձեր շրջապատում, և հիշեք՝ պատահականություններ չեն լինում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular