ԼՀԿ-ի խնդիրն ապագա խորհրդարան մտնելն է ու դրա համար ունեն մի տարբերակ՝ վայր դնել մանդատները. Ստեփան Դանիելյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Լուսավոր Հայաստան»-ի խնդիրն ապագա խորհրդարան մտնելն է ու դրա համար ունեն մի տարբերակ՝ վայր դնել մանդատները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Ա, մասնավորապես, նշել է. «Լուսավոր Հայաստանի պարգեւավճարներն ու հնարավոր ապագա ձայները
ԼՀԿ-ի խորամանկ երիտասարդները կարծում են, որ ապագա ընտրությունների ժամանակ օգտագործելով «մենք ոչ սեւ ենք, ոչ սպիտակ, մենք վարդագույն ենք» թեզը, կկարողանան մտնել խորհրդարան։
Լուսավոր Հայաստանի խնդիրն ապագա խորհրդարան մտնելն է ու դրա համար ունեն մի տարբերակ՝ վայր դնել մանդատները։ Ճիշտ է, կկորցնեն պարգեւավճարները եւ ոչ միայն, սակայն կկարողանան ասել, որ հենց իրենք են լուծել խնդիրը, ինչը մեծ դիվիդենտ կլինի իրենց համար. «այ տեսաք, փողոցի ընդդիմությունը չարեց, մենք արեցինք», նաեւ «ԵԼՔ»-ի պիտակից կազատագրվեն։ Հակառակ դեպքում՝ ում է պետք լինելու պահեստային ՔՊ-ն, ի դեմս իրենց, ապագա խորհրդարանում։
Եթե երկրի շահն իրենց համար ոչինչ է, ապա գոնե իրենց շահը կարողանան ճիշտ հաշվեն ու քայլ անեն»։