ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի աշխատակազմը «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության հետ 84 ավտոմեքենայի ապահովագրության պայմանագիր է կնքել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի աշխատակազմը մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով 2021թ-ի փետրվարի 4-ին պայմանագիր է կնքել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի հետ` թվով 43 ավտոմեքենայի ապահովագրական ծառայության համար: 

Վարչապետի աշխատակազմը ծառայության համար վճարել է 1 786 000 դրամ: 

 
 

Վարչապետի աշխատակազմը «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության հետ մի քանի այլ պայմանագրեր ևս կնքել է: Մասնավորապես IVECO մակնիշի 2 մեքենայի ապահովագրման համար վճարվել է 38 հազար դրամ: 

Եւս 3 մեքենայի ապահովագրման համար մեկ այլ պայմանագրով վարչապետի աշխատակազմը վճարել է 112 հազար դրամ: 

Հունվարի 21-ին կնքված մեկ այլ պայմանագրով էլ վարչապետի աշխատակազմին պատկանող մեկ մեքենայի ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել` 33 հազար դրամ արժեքով: 

Հունվարի 29-ին էլ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության հետ թվով 35 ավտոմեքենայի համար ԱՊՊԱ պայմանագիր է կնքել, ընդհանուր 1 080 000 դրամ արժեքով: 

Ընդհանուր առմամբ, վարչապետի աշխատակազմը «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության հետ թվով 84 ավտոմեքենայի ապահովագրության պայմանագիր է կնքել: 

Հետաքրքրական է, որ դեռևս 2019թ-ին վարչապետի աշատակազմի այդ ժամանակվա ղեկավար Էդուրադ Աղաջանյանը հայտնել էր, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների թիվը 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ կրճատվել են 33-ով: Մասնավորապես «Փաստինֆո»-ի` Աղաջանյանին ուղղված հարցմանն ի պատասխան կառավարությունից 2019թ-ի մայիսին հայտնել էին, որ 2019թ-ի հունվարի 1-ի դրությամբ վարչապետի աշխատակազմին սպասարկել է 43 ծառայողական ավտոմեքենա, իսկ ապրիլի 1-ի դրությամբ 10, ևս 7 մեքենա գործում է որպես հերթապահ։

Ըստ այդմ 2019թ-ի կեսին վարչապետի աշխատակազմին սպասարկել է ընդհանուր առմամբ 17 ավտոմեքենա:

Սակայն, նշենք նաև, որ 2020 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ վարչապետի աշխատակազմից թվով 5 մեքենա հետ է վերցվել և ամրակցվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը, ևս 2 մեքենա էլ նույն որոշմամբ հետ է վերցվել և ամրակցվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը:

Ընդ որում նշված 7 մեքենաների պետհամարանիշները այլ մեքենաների չեն տրամադրվել:

Արմինե Նավոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular