ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ղեկավարության պահվածքը խայտառակ դրսեւորումներ է ստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում լուրջ կրքեր են եռում։ Ոչ, ոչ թե ահաբեկչական պատերազմի, տարածքների կորստի, ճանաչման գործընթացի, երկրում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի հայտնվելու առթիվ։ Արցախի խորհրդարանը որոշել է ռուսերենին երկրորդ պաշտոնականի կարգավիճակ տալ։

 

Դա տեղի է ունենում այն օրերին, երբ հայերը նշում են Փետրվարյան ապստամբության 100-ամյակը (ռուս-թուրքական օկուպացիայի դեմ) եւ Ղարաբաղյան շարժման 33-ամյակը (նույնպես դրա դեմ)։

 

Իրավիճակը հարթելու համար Արայիկ Հարությունյանն Արցախի հերոսի կոչում է շնորհել Իգոր Մուրադյանին՝ մարդու, ով սկսել է Շարժումը։ Նա նաեւ խորհրդական է նշանակել սիրիահայ գինեգործի, ով պետք է օգնի վերականգնել տնտեսությունը։

 

Լեզվի մասին օրենքում փոփոխության նախագծի հեղինակներն են Արցախի խորհրդարանի պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Մետաքսե Հակոբյանը եւ Արամ Հարությունյանը։ Նրանցից ոչ մեկն այդպես էլ հրապարակային չներկայացրեց, թե ինչ խնձոր է ընկել իրենց գլխին, որ նման նախաձեռնությամբ են հանդես եկել։ Հարցումներ անցկացրե՞լ են, որը ցույց կտար, որ առանց ռուսերենի սիրիահայ գինեգործը չէր կարող խորհուրդներ տալ։ Թե՞ Ռուսաստանի հայերն են ասել, որ քանի դեռ փաստաթղթերը ռուսերեն չեն ձեւակերպված, օգնություն չեն ուղարկելու։

Արամ Հարությունյանը բոլոր չհամաձայնվողներին առաջարկել է ներկայացնել մտահոգությունները, եւ հեղինակները կքննարկեն դրանք։ Ժողովրդավարություն խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանն առաջարկել է նախ հանրային քննարկումներ անել ու հետո նոր ընդունել աղմկահարույց փոփոխությունը։

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը վստահ է, որ պետք է «էլ ավելի խորացնել Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների հետ կապերը։ Սփյուռքի ամենամեծ հատվածը Ռուսաստանում է, որտեղ ավելի քան 3 միլիոն հայ կա, որոնց մի զգալի մասն արցախցի է։ Այնտեղ ավելի շատ արցախցի է բնակվում, քան Արցախում։ Այդ պատճառով ռուսերենին կարգավիճակ տալն առնվազն վնաս չի տա, այլ կարող է օգտակար լինել։ Մենք պետք է անենք այն ամենը, ինչ օգուտ կտա տնտեսությանը, քաղաքական վարկանիշին», կարծում է Դավիթ Բաբայանը։

Տարօրինակ պատկեր է ստացվում՝ խնձորն ընկել է երեք պատգամավորների գլխին, եւ նրանք հանկարծ որոշել են, որ առանց ռուսերենի հնարավոր չէ, հետո պարզվում է, որ Դավիթ Բաբայանն այդ մասին մտածում է 90-ականներից։ Եվ ոչինչ, որ ամերիկյան սփյուռքը հարյուր միլիոնավոր դոլարներ է հավաքել արցախցիներին աջակցելու համար, իսկ եվրոպական սփյուռքը իրենց երկրների խորհրդարաններում հասել է բանաձեւերի ընդունման, որոնք կոչ են անում ճանաչելու Արցախի անկախությունը։ Գլխավորը՝ անշեղորեն կատարել Աղդամի ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի հրահանգները։

Օրինագծի հեղինակներն այդպես էլ հոդաբաշխ ու համոզիչ բացատրություն չեն տալիս։ Գեներալ Մուրադովը հայերեն սովորելու ժամանակ չունի՞։ Չնայած ոչ ոք չի ստիպում ռուս խաղաղապահներին կարդալ ու գրել Մաշտոցի լեզվով։ Թող խոսեն իրենց ամենազորով։

Արցախի ղեկավարության պահվածքն արդեն խայտառակ դրսեւորումներ է ստանում։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից անմիջապես հետո արցախցիները նախանձելի հնազանդությամբ սկսեցին լքել անգամ այն բնակավայրերը, որոնք համաձայնության մեջ նշված չէին։ Հետո հնազանդորեն սկսեցին վերակազմավորել բանակը։ Քիչ էր մնում ապամոնտաժվեր Նժդեհի արձանը։ Խաղաղապահներին մեծահոգաբար թույլ են տվել որոշել, թե ով պետք է մտնի Արցախ։ Տեղական ընտրությունները նույնպես չեղարկել են։ Հիմա էլ ահա ուզում են ռուսերենով փաստաթղթեր։

Լրատվամիջոցները գրում են, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայերի հետ մասնավոր զրույցներում իբր ասել է, որ «եթե ձերոնք հանձնում են հողերը, ինչու մենք պետք է դեմ լինենք»։ Դա, իհարկե, Ռուսաստանի խայտառակ քաղաքականությունն արդարացնելու փորձ է, բայց դրանում ճշմարտության հատիկ կա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular