Մակրոնի կարծիքով ՆԱՏՕ-ն գոյություն չունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ՆԱՏՕ-ի դեմ պայքարը, հայտարարելով, որ ՆԱՏՕ-ն մի կազմակերպություն է, որն արդեն չկա։ Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է որպեսզի դիմակայի Վարշավյան պայմանագրին, որը այժմ էլ գոյություն չունի։ Financial Times-ի հետ զրույցում նա ասել է, որ հաճախ պայքարում են այնպիսի գաղափարախոսության կամ կազմակերպության դեմ, որը այլեւս չկա, կամ էլ այնպիսի աշխարհաքաղաքական տրամաբանության հետ, որը էլ գոյություն չունի, սակայն շարունակում է պառակտել Եվրոպան։
Մակրոնը նաեւ քննադատել է ՄԱԿ ԱԽ-ն։ Նա նշել է, որ այս կառույցը այլեւս չի գործում որպես խոշոր ռեգիոնալ հակամարտությունների կարգավորման միջոց։ Նա նկատել է, որ «վերածնված» Խորհուրդը կարող էր այնպես անել, որ չին-ամերիկյան լարվածությունը չավելանա, սակայն կասկածում է, որ Չինաստանը կհամաձայնի համագործակցել։