Ինչո՞ւ եք անընդհատ հոգնածություն զգում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿան մի շարք պատճառներ, թե ինչու դուք կարող եք անընդհատ հոգնածություն, դանդաղկոտություն, ուժասպառություն եւ տոնուսի պակաս զգալ: Դիտարկենք այս պատճառներից ամենատարածվածները:
Չափից շատ սուրճ
Կոֆեինի չափավոր քանակությունը խթանում է օրգանիզմը. ուղեղի ընկալիչների վրաիր ազդեցությամբ այն արգելափակում է ադենոզինի ակտիվությունը, որը ճնշում է գրգռման գործընթացները: Սակայն շատ սուրճ խմող մարդկանց ուղեղի մեջ դա տեղի չի ունենում, հակառակը` մարդը հոգնածություն եւ տոնուսի բացակայություն է զգում: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս օրական 6 բաժակից ավել սուրճ չխմել:
Վատ սովորություններ
Մի քանի շաբաթ շարունակ ալկոհոլի օգտագործումը եւ անառողջ սննդակարգի բացակայությունը կարող են բացասաբար ազդել լյարդի աշխատանքի վրա եւ մշտական թուլության եւ հոգնածության զգացողությունների հանգեցնել:
Սխալ նախաճաշ
Եթե նախաճաշին շատ ածխաջրեր եք ուտում հացի, խմորեղենի, քաղցրավենիքի, մակարոնեղենի տեսքով, դա գլյուկոզի եւ ինսուլինի մակարդակի կտրուկ աճի կհանգեցնի: Հասնելով գագաթնակետին` գլյուկոզի մակարդակը կտրուկ իջնում է, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ` տոնուսը, քնկոտություն, հոգնածության զգացում է առաջանում:
Ջրազրկում
Վատ կենտրոնացման եւ ցածր տոնուսի մեկ այլ թաքնված պատճառը ջրազրկումն է: Ջրազրկումը արյան խտացման, մատակարարվող թթվածնի` էներգիայի ամենակարեւոր աղբյուրի կրճատման է հանգեցնում:
Երկաթի եւ վիտամին B12-ի պակաս
Երկաթի եւ վիտամին B12- ի պակասը եւս կարող է մարդուն զրկել էներգիայից եւ տոնուսից. հաճախ դա վատ սնվելու եւ մսի անբավարար օգտագործման արդյունք է:
Ե՞րբ պետք է դիմել բժշկի
Եթե դուք 3-4 շաբաթ շարունակ հոգնածություն եք զգում` չնայած քնի բավարար քանակությանը, խորհուրդ է տրվում բժշկի դիմել: Հոգնածությունը կարող է մի շարք առողջական խնդիրների ուղեկցող ախտանիշ լինել` ցածր արյան ճնշումից մինչեւ խոտային տենդ եւ սրտի անբավարարություն: Ցածր տոնուսի վիճակը բնորոշ է նաեւ թաքնված ինֆեկցիաների, նյութափոխանակության հիվանդությունների եւ քնի ապնոեի համար: Հոգնածությունը կարող է նաեւ որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցություն լինել: