ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ պապան իրա ողջ կյանքի ընթացքում էս երկրի համար շատ ավելինա արել, քան ոմն Նիկոլ` իր սեփական ընտանիքի համար». Կարեն Բեքարյանի դուստր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի դուստրը՝ Արփի Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Իմ պապան իրա ողջ կյանքի ընթացքում էս երկրի ու էս պետության համար շատ ավելինա արել, քան ոմն Նիկոլ իր սեփական ընտանիքի համար...

Սա հերթական ապացույցնա նրա, որ էս խեղկատակներին շատ քիչ ժամանակա մնացել  ու անճարությունից, անկարողությունից դրդված արդեն նման քայլերի են դիմում: Պատասխանը շատ չի ուշանա:

Էսօր Օպերայում հավաքված էին պապայիս տարբեր տարիների ուսանողներն ու աշխատողները, իրա ընկերներն ու ընկերների ընկերները, ուղղակի համակիրներն ու իր նման հայրենասերները...
Ես հասկացա, որ մենք ուժ ենք, որ ամեն ինչ դեռ կորած չի, որ մեր կողքին ու մեր հետևում շատ ու շատ մարդիկ կան կանգնած, պապայիս նման ազնիվ ու արդար մարդիկ, ու հենց դա ա ամենամեծ հարստությունը...

2018 թվականի գարնանը դուրս եկա ֆեյսբուքից ու որոշեցի, որ էլ երբեք ու ոչ մի գրառում չեմ կատարելու. Կյանքիս առաջին մեծ հիասթափությունն ապրեց 2.5 տարի առաջ, երբ իմ հայրենակիցները, նույնիսկ իմ ընկերներից ու բարեկամներից ոմանք մեծ ոգևորությամբ իշխանության բերեցին այս ստահակին՝ առանց մտածելու անգամ հետևանքների մասին:

Մինչդեռ հայրիկիս այն ժամանակ «ազգի դավաճան» հանեցին, քանի որ այն 42 պատգամավորների շարքում էր, ովքեր այդպես էլ հրաժարվեցին այս ոչնչության օգտին քվեարկել որպես վարչապետ: Չնայած հանրային բոլոր ճնշումներին, չնայած գլուխ բարձրացրած ապստամբությանն ու «թավշյա» հեղափոխությանը, պապաս էն շատ քիչ մարդկանցից մեկը դարձավ, որ էդպես էլ տուրք չտվեց ո՛չ խելագարված ամբոխին, ո՛չ էլ հնչող սպառնալիքներին:

Այդ ընթացքում ահավոր շատ էինք վիճում: Հարցնում էի պապային, թե ինչի պետքա իր նման ազնիվ մարդը էդքան անեծքի ու հայհոյանքի արժանանա, ինչի պետքա աջուձախ մատով ցույց տան, ասեն Նիկոլի օգտին չքվեարկեց՝ դավաճանա: 

Ինքն էլ անընդհատ կրկնում էր՝ ոչինչ, մի մտածեք, էդ բոլոր ստից խոսակցությունները մի օր կանցնեն, բայց էն անդառնալի հետևանքները, որ էս ամեն ինչի արդյունքում կառաջանան, արդեն շատ դժվար կլինի հաղթահարել…

Նորից վիճում էի հետը, ասում էի միևնույնա սա վերջը անցնելու ա, քո մի ձայնն էդտեղ բան չի փոխելու, ինչի ես իզուր տեղը վատամարդ դուրս գալիս, ինչի ես իզուր տեղը անունդ գցում…ասում էր հիմա չես հասկանա, բայց ժամանակը ցույց կտա ով ովա.....ու էդպես էլ եղավ: 
Ընդամենը 2.5 տարի հետո ժամանակը մեզ շատ ավելի վատը ցույց տվեց, քան նույնիսկ ապրիլին կարող էինք ենթադրել... Բացարձակ ոչ կոմպետենտ, անհեռատես ու կարճամիտ ղեկավարության պատճառով (եթե անգամ չհավատանք դավադրությունների տեսություններին) այսօր մի ամբողջ երկիր ու պետություն է քանդվում, հազարավոր մարդիկ մահանում ու հաշմանդամ դառնում, հարյուր հազարներ՝ անտուն ու անօթևան մնում, և օր օրի էլ ավելի աղետալի շրջադարձ ձեռք բերում…

Սակայն ամենացավալին այն է, որ տեղի ունեցող մղձավանջի հետ մեկտեղ դեռ գոյություն ունի տհաս-նեղմիտների մի ստվար զանգված, որ շարունակում է պաշտպանել և արդարացնել ներկա իշխանության անօրինությունները, շարունակում է քարկոծել այն մարդկանց, ովքեր ցույցերի են մասնակցում և վերջին հնարավորությունից անգամ կախվում փրկելու համար իրավիճակը:
Սխալվելը, հիմարացվելն ու մոլորվելը մեղք չէ: Բոլորս էլ մի օր սխալվում ենք և հիասթափվում, սակայն այն մարտնչող տգիտությունը, որ ես այսօր տեսնում եմ շատերի երեսին, այն կատարյալ կուրությունը, որ պատել է հանրության մի մեծ զանգվածի, ինձ անկեղծորեն վախեցնում է:
Ես սարսափ եմ ապրում այն մտքից, որ պարզ տրամաբանությունն ու ադեկվատությունը լքում են մեզ, ես ցավ եմ ապրում այս համատարած խավարամտությունից......»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular