ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջադրված մեղադրանքի իրավական կողմն աբսուրդի ժանրից է. Սահմանադրագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի նկատմամբ իրականացվող ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդման մասով դեռ բազմաթիվ անգամներ կխոսեն թե’ նրանց փաստաբանները, թե’ իրավապաշտպանները և թե՛ իրավաբանական համայնքի բազմաթիվ հարգարժան ներկայացուցիչներ։

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նշված մեղադրանքի փաստական կողմը հիմնազուրկ է, որևէ կապ չունի իրականաության հետ և տարբեր անձանց հիվանդ երևակայության արդյունք է՝ հնարավոր չէ չանդրադառնալ առաջադրված մեղադրանքների իրավական կողմին։

Ըստ տարածված հաղորդագրությունների՝ Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանին մեղադրանքը է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, այն է՝

ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը,

ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը,

ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածը` ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը։

Այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգիրքն իմպերատիվ արգելք է սահմանում, նույն գործողության կատարման համար անձին միաժամանակ մեղադրանք առաջադրելու կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ և 226.2-րդ հոդվածներով։

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը սահմանում է, որ որևէ արարք կարող է որակվել 226.2-րդ հոդվածով, եթե բացակայում են 226-րդ հոդվածի հատկանիշները։

Ինչ վերաբերում է 307.4-րդ հոդվածին, ապա ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածումը արգելող կանոնների գործողությունը կասեցվել է Սահմանադրական դատարանի կողմից։

Այսինքն, Սահմանադրական դատարանի որոշմամբ այդ նորմերը ժամանակավորապես դադարել են լինել ՀՀ իրավական համակարգի մաս։

Հետևաբար, այդ նորմերի ենթադրյալ խախտման համար որևէ անձ չի կարող ենթարկվել պատասխանատվության կամ քրեական հետապնդման։

Այսինքն, առաջադրված մեղադրանքի իրավական կողմն աբսուրդի ժանրից է և հավաստում է Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը։

Սահմանադրագետ Գոհար Մելոյան

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular