ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը ամբողջապես չի հրաժարվել արտահերթ ընտրություններից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմությունը այսօր հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ սպասելիքներ ունեն արտախորհրդարանական ուժերը։

—Պարոն Ղևոնդյան, ի՞նչ սպասելիքներ ունեք այս հանրահավաքից, հաշվի առնելով այն, որ նրանք հայտարարում են՝ հուժկու, վճռորոշ հանրահավաք լինելու մասին:

— Սպասելիքները այնքան էլ մեծ չեն։ Նախ ընդդիմության մարգինալ հատվածն է դա, առողջ ընդդիմությունը հանրահավաքի մասին դեռևս չի հայտարարել։ Այս մարգինալ հատվածը, ամենայն հավանականությամբ, ընդամենը նպատակ ունի սեփական ռեսուրսները վերագնահատել և հասկանալ, թե ինչպիսի հնարավորություններով են մոտենում քաղաքական գարնան սպասող իրադարձություններին, քանի որ կասկածից վեր է, որ հավաքվող ժողովրդի քանակը, անկախ եղանակային պայմաններից, մոտ չի լինելու կրիտիկականին, որի միջոցով հնարավոր կլինի որևէ քաղաքական գործողություն իրականացնել, բացի վերագնահատելուց, ռեսուրսների հաշվարկից և հետագա պլանավորումից ինչ-որ այլ բան հավանական չի։

—Ի՞նչ եք կարծում, արդյոք իշխանությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվելով չսադրեց ընդդիմությանը, չէ՞ որ հայտնի էր, որ կային ընդդիմության մեջ առանձին գործիչներ, որոնք ամենևին էլ դեմ չէին ընտրություններին և նույնիսկ հայտարարեցին, որ մասնակցելու դեպքում կհաղթեն:

— Առաջին հերթին ասեմ, որ իշխանությունը ամբողջապես չի հրաժարվել արտահերթ ընտրություններից, ընդամենը հետաձգել է այդ հարցը և իշխանության ղեկավարը նշել է, որ հունիսին ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո հնարավոր է վերադառնան այս հարցին։ Եվ ես հույս ունեմ, որ կվերադառնան և ընտրությունները ամեն դեպքում կլինեն, քանի որ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար արտահերթ ընտրությունները ինստիտուցիոնալ միջոցն են։ Ինչ վերաբերում է ընդդիմության և մարգինյալների տարբեր գործիչների հայտարարություններին, քանի որ իշխանությունները հայտարարել էին արտահերթ ընտրությունների մասին, ապա կարող եմ ասել, որ նորմալ է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում նաև այնպեսի դերակատարներ, ովքեր ընդդիմադիր են տրամադրված իշխանություններին պետք է հայտարարեն, որ իրենք հավակնություն ունեն, որքան էլ որ այդ հավակնությունները հեռու լինեն իրականությունից քաղաքական գործընթացների առումով քաղաքական հավակնությունների մասին հայտարարելը բնականոն գործընթաց է։

—Վերջերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի մասից բաղկացած մեծ հարցազրույց տվեց, ինչին հաջորդեց այսօրվա ընդդիմության հանրահավաքի կոչերը։ Այս քայլերը որքանո՞վ են փոխկապակցված։

— Ես գտնում եմ, որ բավականին փոխկապակցված են, և այս հատվածը քաղաքական դաշտում գործում է բավականին համակարգված, տարբեր քաղաքական ուժեր և դերակատարներ, ովքեր այդ հատվածին են պատկանում, իրականացնում են իրենց գործողությունները ըստ որոշակի պլանավորման, ըստ գործողությունների ռազմավարության։ Ես իրականում չգիտեմ թե այդ ռազմավարությունը ամբողջական տեսք ունի և դրված է սեղանին, թե ուղղակի պայմանավորվածությունների հիման վրա է լինում։ Այնուամենայնիվ, այդ համակարգվածությունը աչք է շոյում, կա և այդ համակարգվածությունը բերում է նրան, որ տարբեր դերակատարներ, տարբեր ժամանակամիջոցներում հայտարարություններ, հարցազրույցներ, այլ քաղաքական գործողություններ իրականացնել, որոնք  հնարավորություն են տալիս այդ հատվածին սեփական ռեսուրսները պահել անընդհատ պատրաստ վիճակում, քաղաքական գործընթացներին մասնակից դարձնելու համար։ Այս դեպքում ևս երրորդ նախագահը որոշակի գործողություն իրականացնում է այդ համակարգվածության տրամաբանությամբ։ Եվ իր հարցազրույցից հետո հանրահավաքը, որ նշանակված է այսօր ավելի ռեսուրսները չկորցնելու հետ կապված բավականին մեծ հաջողություններ գրանցեց և պետք է հասկանանք, որ սա մի մասն է այն ամբողջ պլանավորված գործողության, որի արդյունքը հավանաբար նրանք պլանավորել են ստանալ հետագայում՝ գարնանը կամ ամռանը, եթե այնուամենայնիվ կլինեն արտահերթ ընտրություններ։ Սակայն որևէ դեպքում նշված հայտարարությունները, հարցազրույցները և այլ գործողությունները չեն նշանակում ինչ-որ մի բանի ավարտ կամ տվյալ պահին անմիջապես նպատակ չունեն քաղաքական մեծ փոփոխություններ հարուցել։ Ու կարծում եմ չեն էլ կարող։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular