ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուս խաղաղապահները Ղարաբաղի բնակիչներին նվիրել են հույս և խաղաղություն». Յուլյա Չիչերինա

ՄՇԱԿՈՒՅԹ
riafan.ru-ն գրում է, որ Յուլիա Չիչերինան հայտնի է Ռուսաստանում և արտերկրում ոչ միայն որպես սիրված կատարող, այլ նաև որպես իր երկրի հայրենասեր: Նա այցելել է նախկին ԽՍՀՄ քարտեզի գրեթե բոլոր թեժ կետերը՝ Հարավային Օսիա, Աբխազիա, Դոնբաս: 2020 թվականի հոկտեմբերին երգչուհին, առանց երկմտելու, գնացել է Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտի տեղի բնակչությանը և ռազմական անձնակազմին բարոյապես աջակցելու համար:
 
FAN-ին տված հարցազրույցում երգչուհին պատմել է, թե ինչն է ստիպել նրան շտապ գնալ Ղարաբաղ, և ինչ իրավիճակ է եղել առաջնագծում:
 
- Յուլիա, ինչու՞ որոշեցիր մեկնել Լեռնային Ղարաբաղ:
 
- Ես լավ գիտեմ, թե ինչ է տեղի ունենում չճանաչված հանրապետություններում ռազմական գործողությունների ընթացքում: Դոնբասի օրինակով ես գիտեմ, թե ինչպես են ոտնահարվում մարդու իրավունքներն, և ինչպես այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը չի նկատում այդ խախտումները: Բոլոր հանրապետությունները, ինչպիսիք են ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Հարավային Օսիան, Աբխազիան, Մերձդնեստրը՝ նախկին ԽՍՀՄ-ի բեկորներն են: Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկումից անմիջապես հետո համացանցը լցվեց կադրերով, թե ինչպես են Ղարաբաղի պաշտպաններին խոցում ժամանակակից թռչող անօդաչու սարքերից, և այդ կադրերն ուղեկցվում են ադրբեջանցի օգտատերերի չարագործ բացականչություններով: Ինձ համար անմիջապես պարզ դարձավ, թե ով է ճնշողը, և ով է ճնշվողը:
 
- Եվ դուք գնացի՞ք Ղարաբաղ հենց որ իմացաք, որ այնտեղ պատերազմ է սկսվել:
 
- Ես զանգահարեցի ընկերոջս ՝ իմ շատ երգերի չափածոների հեղինակ, WarGonzo նախագծի հիմնադիր Սեմյոն Պեգովին: Նա ասաց, որ առաջնագծում շոգ է, իսկ բարոյական աջակցությունը չի վնասի մարտիկներին:
 
- Ինչպե՞ս հասաք ձեր նպատակակետին:
 
- Նախ ինքնաթիռով թռա Երևան, այնտեղից մեքենայով Լաչինի միջանցք, որտեղ մենք թուրքական անօդաչու թռչող սարքերի կրակի տակ էինք, բայց, փառք Աստծո, ոչինչ տեղի չունեցավ, բոլորս ողջ ու առողջ հասանք Ստեփանակերտ: Այնտեղ կա մի հյուրանոց, որը կոչվում է «Հայաստան». պատերազմի ժամանակ գրեթե բոլոր թղթակիցները բնակվել են այնտեղ:
 
- Ինչպիսի՞ իրավիճակ էր տարածաշրջանում: Ի՞նչն է ձեզ ամենից շատ տպավորել:
 
- Ես այնտեղ էի, քանի որ անհրաժեշտ էր իմ օգնությունն ու բարոյական աջակցությունը: Գնացել եմ առաջնագիծ: Այցելել են հարակից շրջանի տեղի բնակիչներին: Ես իմ աչքերով տեսել, թե որքան դժվար և ծանր է նրանց համար վերապրել կատարվածը: Մարդկանց աչքում վիշտ էր ... հոկտեմբերին շատ սարսափելի էր: Տագնապի շչակն անընդհատ հնչում էր, և արկերը քաոսային ընկնում էին երկնքից՝ ոչնչացնելով Ստեփանակերտի ենթակառուցվածքները: Այդ ժամանակ փողոցներում ոչ ոք չկար: Ով կարող էր, գնացել էր, իսկ մնացածները երեխաների հետ նկուղներում էին։ Բայց արդեն Նոր տարվա ժամանակ՝ հակամարտության գոտում զինադադարի պայմանագրի ստորագրումից մեկուկես ամիս անց, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը շատ աշխույժ էր: Կարող եմ ասել, որ Ստեփանակերտի կենտրոնում խցանումներ էին: Քաղաքը լցված էր տուն վերադարձած փախստականներով, ռմբապաստարաններից բարձրացած մարդկանցով: Զգացվում էր, որ կյանքի շունչ կա քաղաքում:
 
- Հավանաբար, դրա համար որոշակի նախադրյալներ կայի՞ն:
 
- Իհարկե: Ամենակարևոր նախադրյալը ռուս խաղաղապահներն են: Հայտնվելով հակամարտության գոտում՝ նրանք Լեռնային Ղարաբաղի բնակիչներին խաղաղության հույս են բերել: Մեր զինվորները ցույց են տալիս, որ միայն Ռուսաստանի թևի տակ այնտեղ կարգ ու կանոն կլինի: Համոզված եմ, որ եթե հիմա Լեռնային Ղարաբաղում կայացվի Ռուսաստանին միանալու հանրաքվե, ապա բնակչության ճնշող մեծամասնությունը անվերապահորեն կհամաձայնվի դրան:
 
- Առաջնագծում համերգներ տվե՞լ եք զինվորականների համար:
 
- Հոկտեմբերին ես առաջին համերգներն եմ ունեցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանների համար: Ամանորի նախօրեին երգել եմ մեր խաղաղապահների համար, շնորհավորել Ստեփանակերտի մանկապարտեզների երեխաներին և հանրապետության զինված անձնակազմին:
 
- Հակամարտության գոտի այցելելուց հետո ի՞նչ եզրակացություններ եք արել ինքներդ ձեզ համար:
 
- Ամբողջ համաշխարհային հանրության համար, իր արևմտյան արժեքներով, ֆրանսիական «Շարլի Էբդո»-ում սպանված և ԱՄՆ-ում ծնկով խեղդված սևամորթ Ժորժ Ֆլոյդով, չկա Լեռնային Ղարաբաղ երկիր: Նրանց համար Արցախը Ադրբեջանի տարածք է: Արտասահմանյան լիբերալները կարծում են, որ պատերազմ չի եղել: Պարզապես հակաահաբեկչական գործողություն է ընթացել, ինչպես Դոնբասում է եղել: Այնտեղ, ինչպես Դոնբասում, օգտագործվել են կաստերային և այլ արգելված զենքեր: Եվ դա ընդդեմ իր իսկ սեփական բնակիչների՝ տատիկ և պապիկների, կին և երեխաների: Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ուկրաինայում «մամուլ» մակագրությունը նշանակում էր թիրախ... այսպես կոչված «հակաահաբեկիչները» անօդաչու թռչող սարքերից խոցում էին քրիստոնեական եկեղեցիները և ջարդում գերեզմանները, և հենց իրենք էլ այդ ամենը տեղադրում համացանցում:
 
- Երբ դու առաջնագծում ես եղել, Մերձմոսկովյան Կլինի ոստիկանությունը
հայտարարություն է ստացել քո դեմ: Իբր, սոցիալական ցանցերի միջոցով ձեր զանգերով դուք էթնիկական ատելություն եք սադրում մարդկանց մեջ ...
 
- Դա զրպարտություն է, որին ես չեմ կարող պատասխանել, քանի որ զրպարտիչն ինքը թաքցրել է իրեն, բայց առաջ է քաշում դատավարության պատրաստ զոհ խամաճիկի: Կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է լինի զգոն:
 
 
- Կարծում եք բեմի աշխատողը, անկախ նրանից ով է նա՝ երգիչ, թե դերասան, պե՞տք է հրապարակայնորեն արտահայտի իր քաղաքական համոզմունքները:
 
- Արվեստագետը պետք է ազնիվ լինի, և առաջին հերթին անկեղծ չմոռանալով, որ սատանան ստի հայրն է: Հայրենիքի համար դժվար ժամանակներում դուք կարող եք բանաստեղծ չլինել, բայց պետք է քաղաքացի լինեք:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular