ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պիտի հեռանաս, այլ կերպ չի կարող լինել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հրամայել ազգի կեսին ձերբակալել։ Գիտե՞ք ինչ է վախը, ինչի՞ նման է։ Իսկական քաղաքական վախը՝ նիկոլական վախն այս տեսքն ունի։ Առհասարակ իշխանություն ունենալը չի այլասերում, այլ այն կորցնելու վախն է այլասերում։ Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ հողը երերում է։ Նա վախենում է, որ կկորցնի իշխանությունը։ Նա նաև լավ հասկանում է, որ այն պահին, երբ չունեցավ իշխանություն, կանգնելու է պատասխանատվության առջև։ Նա հասկանում է, որ իրեն չեն խնայելու երկիրը պատերազմի տանելու և կապիտուլյացիայի համար, չեն խնայելու տնտեսությունը քայքայելու համար, չեն խնայելու յուրայիններին միլիոնավոր դոլարների պարգևավճարներ բաժանելու համար, չեն խնայելու հասարակությունը պառակտելու և ահագնացող արտագաղթի համար։ Շատ բաների համար Նիկոլին հաջորդ իշխանությունը չի խնայելու և կանչելու է պատասխանատվության։ Դրա համար է նա վախենում, բոլորին ձերբակալելու հրաման տալիս։ Բայց դե հո ազգի կեսին չի՞ կարող ձերբակալել։

Երեկվանից սկիզբ առած ձերբակալությունները ոչ այլ ինչ են, քան վախկոտ մարդու գործողություններ։ Նիկոլ Փաշինյանը ոնց քաղաքական անհաջողակ կար, այդպիսին էլ մնացել է, նա երբեք չի ունեցել քաղաքական օրակարգ, երբեք չի կարողացել ընդդիմախոսների հետ հարաբերվել քաղաքական հարթությունում։ Այդտեղ նա գոյություն չունի, զրո է, հետևաբար հրամայում է ձերբակալել։ Անկախ այսօրվա հանրահավաքի ելքից, անկախ վաղվա քաղաքական կոնյուկտուրայից, պետք է արձանագրենք մի կարևոր փաստ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլևս չունի իշխանություն բառի ուղիղ և փոխաբերական բոլոր իմաստներով, նա նաև չունի լեգիտիմություն, առհասարակ ընկալում։ Մարդիկ այլևս չեն ընկալում նրան որպես վարչապետ, որպես իշխանության թիվ մեկ կրող։ Ճիշտ է՝ շատերն այսօր չեն մասնակցում ընդդիմության հանրահավաքներին, բայց կողմ են Նիկոլի հեռացմանը։ Դա իր խորքային պատճառներն ունի։ Սակայն այդ մարդիկ էլ ունեն համբերության բաժակ ու գտնելու են մարդկանց, որոնց առաջնորդությամբ արտահայտելու են իրենց բողոքի ձայնը։

Նիկոլ Փաշինյանը պետք է գեթ մեկ անգամ քաղաքական խոհեմություն ունենա՝ հեռանա անցնցում, հեռանա առանց բախումների, առանց արյան։ Հավատո՞ւմ եմ ես դրան, իհարկե, ոչ։ Նա չունի պետական այրին բնորոշ ոչ մի հատկանիշ, հետևաբար նա սադրելու է միջև վերջ, նա շարունակելու է տանել հասարակությանը պառակտումների ու բախումների։ Բայց, այդուհանդերձ, նա գնալու է, որովհետև այլ կերպ չի լինում, պարզապես չի լինում։ «Այլ կերպը» կարող է մեզ հայրենիքի ու պետականության կորուստ արժենալ։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular