ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարություն
 
Երկու հայկական պետություններն ազգային աղետի հասցրած, Արցախյան վերջին պատերազմի արդյունքում խայտառակ պարտության միակ պատճառ հանդիսացող կապիտուլյանտ իշխանությունը, շարունակելով հայ ժողովրդի հայրենազրկման եւ պետականազրկման հանցավոր քաղաքականությունը, համառ, բայց ապարդյուն ջանքեր է գործադրում կեղծ քրեական գործերի, սին մեղադրանքների, ուժային ռեսուրսի ապօրինի գործադրման միջոցով հայ ժողովրդին արժանապատվության եւ արդարության համար պայքարի վճռականությունից, հույսից եւ կամքից զրկելու համար։
 
Այս համատեքստում ենք դիտարկում երեկ Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրենց ընդդիմադիր եւ ազգային հայացքներով հայտնի մի շարք հասարակական, հանրային, մտավորական եւ փորձագիտական շրջանակների գործիչների հանդեպ ապօրինի եւ շինծու քրեական գործեր հարուցելու փաստը։
 
Այս ամենը կատարվում է երկրում անհեթեթ պատճառաբանությամբ մինչ այսօր գործող ռազմական դրության պայմաններում, որն, ըստ միջազգային գնահատականների, նպատակունի ճնշելու հակակառավարական ցույցերը եւ ազատազրկելու ընդդիմադիր գործիչներին։
 
Տվյալ ձեռագիրը քաղաքական հետապնդումների նոր ալիքի վկայությունն է, որով ազգակործան իշխանությունները փորձում են խուսափել ժողովրդի արդար ցասումից եւ վերահաս արդարադատությունից։
 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.
1. Խստորեն դատապարտում է ուժային կառույցների միջոցով երկրում քաղաքական հետապնդման բոլոր դեպքերը։
 
2. Ափսոսանք է հայտնում, որ Ազգային Անվտանգության ծառայությունը շեղվել է իր բուն առաքելությունից եւ դարձել է «անհեթեթ խզբզանքի» գրպանային կամակատարը։
 
3. Պահանջում է անհապաղ չեղարկել ռազմական դրությունը եւ երկրում ապահովել մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ամբողջական ծավալը։
 
4. Վերահաստատում է հետեւողական քաղաքական պայքարի իր հանձնառոււթյունը։
 
5. Կոչ է անում բոլորին միանալ Հայրենիքի փրկության շարժման պայքարին եւ ակտիվ մասնակցություն ունենալ այսօրվա հանրահավաքին։
 
6. Հայտարարում է, որ երկրում առկա եւ հետագա բոլոր բացասական զարգացումների միակ պատասխանատուն գործող ապազգային եւ կործանարար իշխանությունն է։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular