ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


էրդողանի հայացքը դեպի Ղրիմ կբերի պարտության. թուրք քաղաքագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
politexpert.net-ը գրում է, որ Էրդողանը սուլթանության մասին երազելու փոխարեն պետք է կենտրոնանա հանրապետության ներքին խնդիրների լուծման վրա:
Թուրքիայի հիմնական հեռուստաալիքներից մեկի կողմից մինչև 2050 թվականը Թուրքիայի ընդլայնման կադրերի ցուցադրումը բուռն արձագանք են առաջացրել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Թուրքիայի ներսում:
 
TGRT պետական ​​հեռարձակողը հեռարձակել է ամերիկյան Stratfor ընկերության պատրաստած Անկարայի ազդեցության աճի կանխատեսումը: Վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայի քարտեզը կարող է մեծանալ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Աբխազիայի և Օսիայի հաշվին: Ռուսաստանը ևս անմասն չի մանցել, նրանից կտրել են Աստրախանի, Ռոստովի, Սարատովի, Սամարայի և Վոլգոգրադի մարզերը, ինչպես նաև Ստավրոպոլի և Կրասնոդարի շրջանները, Ղրիմը, Ադիգեան, Չեչնիան, Դաղստանը և Չուվաշիան: Անգամ Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի մարզերն են ներկված կարմիր կիսալուսնով: Բացի այդ, ըստ կանխատեսումների, Հունաստանը և Կիպրոսը, Իրաքը և Եգիպտոսը, Լիբիան և Սիրիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եմենը ևս պետք է մտնեն Թուրքիայի ազդեցության գոտի:
 
Սոցցանցերի օգտատերերը արդեն դա անվանում են ոչ այլ ինչ, քան «Նոր Օսմանյան կայսրություն»: Նման կադրերի ցուցադրումը դատապարտվել է Ռուսաստանում պետական ​​մակարդակով, իսկ Ղրիմի միջէթնիկական հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Յուրի Գեմպելը խորհուրդ է տվել Թուրքիային «չխեղդվել ավելորդ ախորժակի պատճառով»: Անգամ Թուրքիայում այդ ամենը տարակուսանքով են ընդունել: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Գուրսել Թեքինը հիշեցրել է, որ երկրի նախագահն ունի շատ ավելի հրատապ խնդիրներ:
 
«Էրդողանը ցանկանում է սուլթան դառնալ և չի ցանկանում երկրի ներքին խնդիրները լուծել: Նա ընդլայնում է իր ազդեցությունը տարածաշրջանում, բայց այդպիսի քաղաքականությունը կհանգեցնի նրա թագավորության ավարտին: Երկրում բարձր գործազրկություն է, սնունդը թանկանում է, մարդիկ ամեն օր ժամեր են ծախսում էժան հացի համար, նրանք հոգնել են նման քաղաքականությունից, հոգնել են այլ մարդկանց խաղերից: Նրանք չեն ուզում խառնվել նոր պատերազմի, քանի որ տեսել են, թե ինչի է հանգեցրել սիրիական հակամարտության միջամտությունը։ Եթե սկսենք խոսել օրինակ Ղրիմի հողերի մասին, ապա Թուրքիան կպարտվի։ Պետք է կենտրոնանանալ ներքին խնդիրների վրա և բարեկամանալ հարևան երկրների հետ», - ասել է նա:
 
Թուրքիայի մեկ այլ բնակիչ, որը նախընտրել է չհրապարակել իր անունը, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ առաջին անգամ չէ, որ տեղական հեռուստաալիքները ցուցադրում են այդպիսի կադրեր: Օրինակ՝ օգոստոսին Հայաստանի սահմանների մոտ լայնամասշտաբ զորավարժությունների ֆոնին, TRT1 պետական ​​հեռուստաալիքը ցուցադրել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը Ադրբեջանի մաս է կազմում, Թուրքիայի կազմում:
 
«Էրդողանը, ինչպես երևում է, գաղտնի չի պահում իր մտադրությունները: Հավանաբար, Անկարան իզուր չի օգնել Բաքվին Ղարաբաղում: Խոսում են եղբայրական ժողովրդի մասին, բայց առաջին հերթին հաշվի են առնում իրենց շահերը: Հնարավոր է, որ շուտով Մեծ Թուրանի ստեղծման շրջանակներում Նախիջևանը կցվի Թուրքիային, այնուհետև նաև Ադրբեջանը»:
 
Զրուցակիցը չի բացառել նաև, որ Թուրքիայի էքսպանսիան «Կովկասյան գարնան» վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրի մի մասն է, որի մասին մասնագետները նախազգուշացրել են:
 
«Ինչպես գիտենք, Թուրքիան և Ուկրաինան հաճախ հիշելով Ղրիմի թաթարների մասին՝ սերտորեն համագործակցում են: Էրդողանը ձգտումներ ունի նաև Կովկասում: Անկարան ոչինչ չի թաքցնում, ուղղակի պարզապես ոչ ոք չի ուզում դրան հավատալ», - ասել է նա հույս հայտնելով, որ Ռուսաստանն ու Իրանը Թուրքիային հնարավորություն չեն տա իրականացնել իր ծրագրերը ...։
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular