ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ ձևով ընդունվել չի կարող․ ՄԻՊ-ը՝ հայտնի նախագծի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահ է, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն կհանգեցնի կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման: Այս մասին Թաթոյանը գրել է Facebook-ի իր էջում` արտահայտելով դիրքորոշում նախատեսող նախագծի վերաբերյալ։

Նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծի ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները կազմվել են հրատապության սկզբունքով և դրանք կցվում են սույն հայտարարությանը:

«Ընդհանուր եզրահանգումն այն է, որ սկզբունքային առումով մտահոգիչ են նախագծի լուծումները հենց միջազգային իրավական այն մոտեցումների հաշվառմամբ, որոնք վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման պայմաններում առաջարկում են քրեականացնել հանրային ծառայության մեջ գտնվող ցանկացած անձի, այդ թվում, որ առավել անթույլատրելի է՝ քաղաքական ու, առհասարակ, բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողների նկատմամբ նման արարքները»,- նշել է Թաթոյանը:

Նա շեշտել է, որ կարծիքի արտահայտման ազատության իրավաչափ շրջանակներին համահունչ չեն նման արարքների քրեականացումը՝ պայմանավորված հենց ծառայողական պարտականությունների կատարմամբ:

«Ասված մտահոգություններն էլ ավելի է ամրապնդում ազատազրկման ձևով պատժի նախատեսումն այն դեպքերում, երբ խնդրո առարկա արարքները կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով: Դրանից բացի, նախագծի հիմնավորման մեջ առաջ է քաշվել այնպիսի տրամաբանություն, որը հակասում է միջազգային իրավական մոտեցումներին»,-ընդգծել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Օրենքի նախագծով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել 100 հազարից 500 հազար դրամի չափով:

Իսկ եթե այդ արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված անձի ծառայողական պարտականությունները կատարելու հետ, առաջարկվում է պատժել տուգանքով՝ 500 հազարից 3 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular