ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ցանկանում են պահպանել խորհրդային շրջանի օդանավակայանը որպես մոդեռնիզմի գլուխգործոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
riafan.ru-ն գրում է, որ Հայաստանում նախատեսվում է վերականգնել և շահագործման հանձնել գրեթե կես դար առաջ կառուցված և ներկայումս լքված «Զվարթնոց» օդանավակայանի շենքը:
 
Վերականգնելը կամ քանդելը այն հարց է, որը վերաբերում է խորհրդային շրջանի այդ ​​մոդեռնիզմի գլուխգործոցին: 49 տարի առաջ ԽՍՀՄ-ում կառուցվել է օդանավակայանի տերմինալ նախատեսված ժամում 2500 ուղևորների սպասարկման համար: 40 տարի անց այն ամայացել է և լքվել: Այդ օդանավակայանը գտնվում է Հայաստանի տարածքում: 2018 թվականին ընկերությունը, որը զբաղվում էր այդ կառույցի սպասարկմամբ հայտարարել էր, որ նախատեսվում է քանդել այդ խորհրդային շրջանի կառույցը: Սակայն այդ հին տերմինալը պատկանում է պետությանը, և պետությունն էլ պետք է որոշի նրա ճակատագիրը:
 
«Տվյալ կառույցը վերապրոֆիլացնելը, վերագործարկելը կամ պահպանությունը իրականացնելը հեշտ գործ չէ: Միշտ անհրաժեշտ են որոշակի նախադրյալներ, որոնք տեսանելի են նոր սերնդի ավիացիոն օպերատորների՝ լոուկոստերային ավիաընկերությունների մոտ: Նրանք շատ են շահագրգռված նման տեսակի օդանավակայանների օգտագործման մեջ, ինչը, կարծում եմ, շատ դրական ազդեցություն կունենա հենց այդ կառույցի ապագայի վրա», - ասել է օդանավակայանի գլխավոր ճարտարապետի թոռ Արտավազդ Թարխանյանը:
 
Օդանավակայանի գլխավոր ճարտարապետի թոռան խոսքով՝ օդանավակայանի վերակազմավորման ուղղությամբ մի քանի տարի առաջ իրականացվել են ինժեներա-հետազոտական ​​աշխատանքներ: Մասնագետները հասկացել են շինարարների գաղափարը: Պարզվել է, որ օդանավակայանը հեշտությամբ կարելի է արդիականացնել: Ճարտարապետական ​​համայնքը իր հերթին ցանկանում է պահպանել այդ օդանավակայանը որպես մոդեռնիզմի գլուխգործոց-հուշարձան:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular