ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 20)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սոցիալական արդարության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Նախագահի օր, Ուկրաինա՝ Երկնային հարյուրակի հերոսների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1728 – վախճանվել է զորավար Դավիթ Բեկը։
1895 - ծնվել է խորհրդահայ նևրոլոգ, նևրոֆիզիոլոգ, ակադեմիկոս Սեմյոն Սարկիսովը։
1862 - սկսվել է Վանի հայ բնակչության զինված դիմակայությունը թուրքական կառավարության բանակին:
1907- վերակառուցվելուց հետո բացվել է Երևանի հայտնի Ջանփոլադովի թատրոնը:
1907– ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հովհաննես Մամիկոնյանը:
1921 - ծնվել է օպերային երգիչ, բարիտոն Միհրան Երկաթը։
1928 - ծնվել է արձակագիր, դրամատուրգ Գևորգ Արշակյանը։
1936 - վախճանվել է հանրահայտ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։
1938 - ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Միքայել Ախտյանը։
1980 – ծնվել է հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
1988 - տեղի է ունեցել արցախյան հարցով առաջին ցույցը Երևանում։
– Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր են ուղարկել Երևան և Բաքու, դրանով փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը:
2004 - Երևանի պետական համալսարանի շուրջ հազար ուսանողներ դասադուլ են սկսել ի նշան բողոքի ընդդեմ «Զինապարտության մասին» նոր օրինագծի, որով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները զրկվում են տարկետման իրավունքից:
2007- դադարեցվել է «Սահմանադրական իրավունք» միության «Իրավունք» պաշտոնաթերթի տպագրությունը:
– վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Զահրատը (Զարեհ Յալդըզջյան):
— վախճանվել է խորհրդահայ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը («Սաննիկովի երկիրը» կինոնկար)։
2008 - հրատարկվել են նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ առաջին փուլով հաղթել է Սերժ Սարգսյանը՝ հավաքելով 52,8% ձայներ, իսկ երկրորդ տեղում է Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հավաքել է 21,5% ձայն։ Արդյունքում վերջինիս կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել Մատենադարանի մոտ, ապա իրականացրել երթ Երևանի կենտրոնով և երեկոյան հավաքվել Ազատության հրապարակում։
2012 - որպես «Հայկական կիբեր բանակ» ներկայացած անհայտ անձինք կոտրել են 20-ից ավելի ադրբեջանական կայք` նշելով, որ դա արվում է ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի սպանության 8-ամյակի:
2013 - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարել է, որ իր աջակիցների հետ մնալու են հրապարակում։
2014 - վախճանվել է բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը։
2015- Ազատության հրապարակի հանրահավաքին «Ժառանգություն»-ը «Բարգավաճ Հայաստան»-ը և «Հայ ազգային կոնգրես»-ը հայտնել են, որ «եռյակ այլևս գոյություն չունի»:
2017 - Լեռնային Ղարաբաղում անց է կացվել սահմանադրական հանրաքվե, որով ԼՂ-ն անցել է նախագահական կառավարման։
2020 - Կառավարության դիմաց բողոքի ցույցի են արել բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

395 — Վեֆլիեմում հիմնադրվել է կանանց առաջին մենաստանը։
1762 — վախճանվել է գերմանացի քարտեզագիր և աստղագետ Թոբիաս Մայերը, որը հետազոտել է լուսնի շարժումը։
1816 – Հռոմի «Teatro Argentina» թատրոնում կայացել է Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» նշանավոր օպերայի առաջնախաղը:
1844 – ծնվել է ավստրիացի ֆիզիկոս Լյուդվիգ Բոլցմանը, որը հանդիսանում է ստատիկ ֆիզիկայի և ֆիզիկական կինետիկայի հիմնադիրը։
1872 – Նյու Յորքում բացվել է «Մետրոպոլիտեն» թանգարանը, որն ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանն է:
1904 - ծնվել է Խորհրդային Միության 8-րդ վարչապետ Ալեքսեյ Կոսիգինը։
1920 - վախճանվել է ամերիկացի բնախույզ Ռոբերտ Պիրին։
1922 — Վիլենսկյան սեյմը ընդունել է Վիլնյուսի և Լիտվիայի հարավ-արևելյան հատվածի Լեհաստանի հետ միավորման որոշումը։
1926 - ծնվել է ամերիկացի գրող և դրամատուրգ Ռիչարդ Մեթսոնը։
1940 – ցուցադրվել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին սերիան:
1943 — Մեքսիկայում եգիպտացորենի դաշտում սկսել է կազմավորվել Պարիկուտին հրաբուխը։
1962 — երեք անգամ պտտվելով Երկրի շուրջ՝ Ջոն Գլեննը իրականացրել է առաջին ամերիկյան ուղեծրային տիեզերական թռիչքը։
1966 — ծնվել է ամերիկացի սուպեր մոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավար Սինդի Կրոուֆորդը։
1988 – ծնվել է ծագումով բարբադոսցի ամերիկյան նշանավոր երգչուհի Ռիհաննան:
1993 — վախճանվել է իտալացի ավտոարտադրող Ֆերրուչիլո Լամբորջինին, որը ստեղծել է արագընթաց և թանկարժեք սպորտային դասի ավտոմեքենաներ։
1999 — Մոսկվայի Կրեմլյան պալատում կայացել է Նիկիտա Միխալկովի «Սիբիրյան ամոքիչը» ֆիլմի պրիմերան։
2009 — վախճանվել է ռուս շանսոն երգահան և երգերի կատարող Կոնստանտին Բելյաևը։
2014 — սկսվել Եվրոմայդանի գնդակահարությունը Կիևում։ Դիպուկահարների կողմից գնդակոծվել են ցուցարարները և իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որի արդյունքում զոհվել է 53 մարդ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular