ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան մտադրություն չունի «Մեծ Թուրան» ստեղծել. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան մտադրություն չունի անդրազգային «Մեծ Թուրան» կառույց ստեղծել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԲԿ-ին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե խոսենք «Մեծ Թուրանի» մասին որպես անդրազգային կառույց պատմական իմաստով, ապա չեմ կարծում, որ Թուրքիան այդպիսի նպատակ ունի։ Չեմ կարծում, թե իրականության մեջ այն երկրները, որոնք նախկին ԽՍՀՄ-ի մաս էին կազմում ու դարձել են անկախ պետություններ, կարող են այդ գաղափարը որևէ տեսքով պաշտպանել։ Հակառակը, նրանց արտաքին քաղաքականության ողջ պաթոսն ու գործունեությունը հանգում է նրան, որ ամրապնդեն իրենց ազգային պետությունները»,-ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե չի՞ վախենում արդյոք Մոսկվան Թուրքիայի հզորացումից, եթե այնպիսի երկրներ, ինչպիսին Ադրբեջանն է, կողմ են արտահայտվում Մեծ Թուրանի օգտին։

Լավրովի խոսքով՝ Թուրքիայի հետաքրքրությունը մեկ լեզվով խոսող իր ցեղակիցներն են։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular