Մարդկությանը սով է սպառնում կենսական կարեւորության ռեսուրսի սպառման պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏեսանելի ապագայում մարդկությունը կարող է բախվել ֆոսֆորի սուր դեֆիցիտի հետ: Գիտնականները Մեծ Բրիտանիայից եւ Դանիայից, ովքեր նախազգուշացրել են այդ վտանգի մասին, բացատրել են, որ ֆոսֆորի բացակայությունը հանքային պարարտանյութերի արտադրության անհնարինության կհանգեցնի, ինչը սով կառաջացնի Երկրի վրա, փոխանցում է Planet-today-ը:
Ֆոսֆորն անհրաժեշտ է գյուղմթերքի արտադրության համար, եւ եթե մարդկությունը բավարար քանակությամբ ֆոսֆոր չունենա, ապա դա սովի կհանգեցնի, եթե, իհարկե, աշխարհում սննդի արտադրության արմատապես նոր միջոցներ չհայտնվեն: Ֆոսֆորի դեֆիցիտի պատճառը դրա իռացիոնալ օգտագործումն է, որը պայմանավորված է նրանով, որ հանքային պարարտանյութերն ակտիվորեն լցվում են Համաշխարհային օվկիանոս:
Անցած կես դարի ընթացքում գյուղատնտեսության մեջ օգտագործվող ֆոսֆատային պարարտանյութերի քանակն աճել է 50 անգամ, իսկ դարի կեսերին, ըստ կանխատեսման, դրանց պահանջարկը կկրկնապատկվի: Եթե մարդկությունը ոչինչ չձեռնարկի ֆոսֆորը պահպանելու համար, ապա մոտ ապագայում դրա պաշարները լրջորեն կսպառվեն: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ սպառման ներկայիս ծավալներով ֆոսֆորը կբավականացնի մոտ ութ տարի: Ապա արժեքավոր տարրը կվերանա, ինչն անբերքատվության կհանգեցնի պարարտանյութեր արտադրելու անհնարինության պատճառով:
Գիտնականներն ասում են, որ «ֆոսֆորային ճգնաժամի» կանխման համար հենց հիմա պետք է միջոցներ ձեռնարկվեն հենց, քանի դեռ ֆոսֆոր կա: Դրա համար անհրաժեշտ է ֆոսֆորի վերաօգտագործման միջոցներ ստեղծել. օրինակ ՝ վերաօգտագործման փակ համակարգեր, որոնք թույլ կտան նույն ֆոսֆատներն օգտագործել տասնյակ անգամներ (ինչպես պարարտանյութերի ստեղծման, այնպես էլ վառելիքի արտադրության համար):