ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննարկվել է ռուսաստանյան շուկայում հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման հնարավորությունը․ Էկոնոմիկայի նախարարություն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի նախաձեռնությամբ Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է առցանց հանդիպում դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ռուսաստանյան ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, ավելի քան 40 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանը նշել է․ «Լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելու կամ բացակայության պայմաններում Հայաստանի ֆերմերային տնտեսությունների փոքր ծավալները խոչընդոտ են հանդիսանում նրանց արտադրանքի իրացման, այդ թվում՝ արտահանումների համար։ Վստահ եմ, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության և արտահանումների ճիշտ կազմակերպման դեպքում ոչ միայն տեղական ֆերմերներին, այլև արտահանող և ներմուծող ընկերություններին հնարավորություն կընձեռվի ավելի արդյունավետ գործունեություն իրականացնել և հասնել շոշափելի արդյունքների»:

Իր խոսքում փոխնախարարն ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կառավարության պատրաստակամությունը օժանդակություն ցուցաբերել շահագրգիռ կողմերին համագործակցության բոլոր փուլերում:

Այնուհետև ռուսաստանյան ընկերությանը հակիրճ ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի առաջնահերթություններն ու զարգացման հիմնական միտումները, ինչպես նաև Հայաստանում տնտեսվարողներին տրամադրվող պետական օժանդակության գործիքակազմը և ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերը։

Իրենց հերթին X5 Retail Group ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ռուսաստանյան շուկայում առկա է բավական մեծ հետաքրքրվածություն հայկական արտադրության սննդամթերքի նկատմամբ։ Նրանց տեղեկացմամբ՝ ընկերության առաջնային նպատակն է երկարաժամկետ համագործակցություն ծավալել անմիջապես հայ արտադրողների հետ՝ հայկական արտադրանքի ներկայացվածությունն իրենց առևտրային ցանցերում ընդլայնելու նպատակով։

Ընկերությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես հայկական թարմ միրգ-բանջարեղենի, պահածոյացված արտադրանքի, գինիների ու չրերի նկատմամբ։

Այնուհետև կողմերը քննարկել են ռուսաստանյան շուկայի առանձնահատկություններին, գործող մրցակցային պայմաններին ու հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար առավել նպատակահարմար ուղղություններին վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխշահավետ համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հավաքագրել և ուսումնասիրել բոլոր բարձրացված հարցերը՝ առաջիկայում գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular