ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Երբ դուք չգիտեք, թե որն է ճիշտ ու որը սխալ, ով է ճիշտ ու ով սխալ, ապա նայեք, լսեք որևէ կազմակերպության կողմից իրականացված հարցումներ: Ի դեպ, ես երբեք չեմ առաջնորդվել որևէ հարցման արդյունքներով, դրանք ինձ համար էական ազդեցություն չեն ունեցել իմ քաղաքական, քաղաքացիական հայացքներն ու համոզմունքները ձևավորելիս, իմ կարծիքն ունենալիս և այն ազատ շարադրելիս: Այդուհանդերձ տեսնենք, թե ինչ կա մեր երկրում վերջին հարցումներով պայամանավորված:

Այսպես՝ Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված վերջին հարցումը ցույց է տալիս, թե իբր Նիկոլ Փաշինյանը մնում է ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: Քաղաքական գործիչներին 1-ից 5 սանդղակով գնահատելու խնդրանքին քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ, ներկայացված են միջին գնահատականները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2,8 միավոր, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2,3 միավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 միավոր, Գագիկ Ծառուկյանը հավաքել է 2,2 միավոր, Էդմոն Մարուքյանը՝ 1,8 միավոր: Այնուամենայնիվ, Փաշինյանի հրաժարականը պահանջողները շատացել են։ 43,6 տոկոսը կարծում է, որ նա պետք է հրաժարական տա, 38,8 տոկոսը կարծում է, որ Փաշինյանը պետք է մնա վարչապետի պաշտոնում։ Դժվարացել է պատասխանել մարդկանց 17,6%-ը։ Նախորդ հարցման ընթացքում (նոյեմբերի 13) վարչապետի հրաժարականը պահանջում էր հարցվածների 35 տոկոսը։ Այսինքն ինչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կողմ է 43,6 տոկոսը, ավելին հրաժարական պահանջողների թիվը նոյեմբերի 13-ից հետո աճել է շուրջ 9 տոկոսով, բայց Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ ամենավարկանիշային գործիչը: Մի տեսակ տարօրինակ է:

Երկրորդ տարօրինակությունը՝ ի՞նչ կապ ունի առհասարակ Արմեն Սարգսյանը ու ո՞նց կարող է մի մարդու վարկանիշ լինել բարձր, եթե այդ մարդը ոչինչ չի անում:

Առաջ անցնենք՝ խորհրդարանական ընտրությունների անցկացումը միանշանակ անհրաժեշտ է համարում 37,1%-ը: 41,2%-ը կարծում է, որ ընտրությունները պետք է կայանան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, 28,2%-ը դրան դեմ է։ Այդուհանդերձ արձանագրենք, որ միայն 28 տոկոսն է դեմ նոր ընտրություններ անցկացնելուն:

Այս թիվը թող Նիկոլին ցույց տան, որ չասի թե հանրային պահանջ չկա ընտրությունների: Բայց այստեղ առաջ է գալիս ցնցող նորությունը: Պարզվում է, եթե արտահերթ ընտրությունները հիմա անցկացվեին, քաղաքացիների 33,1%-ը կընտրեր «Իմ քայլին»:

Հարգելի հայրենակիցներ, նկատեցիք չէ՞, թե որտեղ են ուզում մեզ խաբած լինեն: Պարզվում է՝ հասարակության մեծ մասն ուզում է, որ տեղի ունենան արտահերթ ընտրություններ, բայց եթե տեղի ունենան, նրանք նորից կքվեարկեն Իմ քայլի օգտին: Այսինքն էլ ինչո՞ւ է մարդն ուզում նոր ընտրությունների անցկացում: Դե հենա Իմ քայլը իշխանության ղեկին է էլի: Իսկական աբսուրդի թատրոն:

Իսկ հիմա կուլմինացիան՝ ո՞վ է մեղավոր արցախյան պատերազմում պարտության համար հարցին հարցվածների 32%-ը պատերազմում պարտվելու գլխավոր մեղավոր է համարում նախկին իշխանություններին, 28,8% -ը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին և ներկայիս կառավարությանը։ Այո, ինչպես կասեր պողոսապետը՝<<Սաղ Սերժնա մեղավոր>>: Սրան վերաբերում ենք հումորով և անցնում առաջ, քանի որ բոլորս գիտենք, թե առհասարակ պատերազմի ժամանակ ով է պատասխանատու և ով է մեղավոր: Նույնիսկ, եթե Նիկոլ Փաշինյանը օրը 6 անգամ ի սփյուռ աշխարհի հայտարարի. <<Ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեղավո՞րն եմ>>, միևնույն է՝ դա նրա մեղավորությունը չի փոխում: Ցավոք, բայց ես գիտեմ, որ մեր հասարակության մեջ ապրում են մարդիկ, ովքեր  Արցախը միշտ են բեռ համարել: Բայց այս մարդիկ թող իմանան, Արցախը Հայաստանի թիկունքն է, ու Արցախից հետո թուրքը անցնելու է Հայաստանին, այսինքն արդեն անցել է: Պարզվում է հարցվածների մեջ անհայրենիք մարդիկ կան (3,1%), ովքեր նշել են, որ պետք է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հանձնել Արցախն ամբողջությամբ ու ավարտել հակամարտությունը:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular