ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հավաքական հայությունը չունի ազգային արժանապատվություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմադիր ուժերը վաղը հրավիրել են հանրահավաք Ազատության հրապարակում: Այս հանրահավաքը ընդդիմադիր գործիչները համարում են կարևոր, վճռական, քանի որ հետևում է այն հայտարարությանը, որն արեց Իմ քայլը խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Հիշում եք, որ իշխանությունները հայտարարեցին, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ քաղաքական կուսակցությունները նման պահանջ առաջ չեն քաշում, իսկ ժողովրդի մոտ էլ հանրային պահանջ չկա: Թողենք, որ 2 դեպքում էլ իշխանությունները ստում են ու մանիպուլացնում: Փաստ է, որ բացի Նիկոլի մի քանի գրպանային մարդ-կուսակցություններից, մնացած բոլորը պահանջում են նոր ընտրություններ, պարզապես խնդիրը գերազանցապես հետևյալ կերպ է ձևակերպվում՝ նոր ընտրություններ առանց Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ: Այսինքն, Նիկոլը պետք է հրաժարական տա, ձևավորվի անցումային կառավարություն այլ վարչապետով, որը պետք է մեկ տարի հետո առավել բարենպաստ պայմաններում անցկացնի խորհրդարանական ընտրություններ, իսկ անցումային վարչապետն առհասարակ չպիտի մասնակցի այդ ընտրություններին:

Ինչ վերաբերում է հանրային պահանջի բացակայությանը, ապա Նիկոլ Փաշինյանը այստեղ աներևակայելի ստում է: Նախ նա ո՞նց է չափել՝ կա՞ պահանջ, թե ոչ: Որևէ հարցում, որևէ հետազոտություն չի արվել այդ մասով: Երկրորդը, որ ամենատհաճն ու անընդունելին է՝ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հայ ժողովուրդը չունի ազգային արժանապատվություն, ու համաձայն է այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել: Նիկոլին թվում, թե եթե մարդիկ հարյուր հազարներով դուրս չեն գալիս փողոց, ապա հաշտվել են իր՝ վարչապետի պաշտոնում գոյության հետ: Իհարկե, կան մարդիկ, ովքեր դեռևս երկրպագում են Նիկոլին, նրա քայլերը համարում են ճիշտ, բայց դե չանդրադառնանք նման մտածելակերպով մարդկանց, որովհետև առողջ բանականությամբ մարդը չի ասի «Նիկոլն ինչ անումա, լավա անում»: Այդուհանդերձ, ընդդիմության հանրահավաքները մինչ այս պահը չեն եղել մարդաշատ: Դա իր պատճառներն ունի: Հարթակում կանգնած շատ մարդիկ անընդունելի կերպարներ են հասարակության համար: Բայց աստիճանաբար հարթակը նույնպես կինքնամաքրվի:

Մի կարևոր տենդեց համենայն դեպս վերջերս նկատվում է՝ մարդը պարզ բան գիտակցում է՝ եթե նա չի մասնակցում ընդդիմության հանրահավաքներին, անկախ նրանից, որ այնտեղ մի քանի հոգի իրեն դուր չեն գալիս, ապա ինքը ավտոմատ երկարաձգում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը: Իսկ Նիկոլի ամեն օրվա պաշտոնավարումը մեր երկրի համար անդառնալի ու ցավոտ կորուստներ է արժենում: Նիկոլի գոյությունը վարչապետի աթոռին մեծ արգելակ է Հայաստանի զարգացման համար: Սա այլևս ապացուցման կարիք չունեցող փաստ է: Բայց այդուհանդերձ, հանրությունը պետք է, իսկապես, լարի իր ուշադրությունը՝ ուզո՞ւմ է այս վիճակը շարունակվի, թե չի ուզում: Չի լինում այնպես, որ դու ոչինչ չանես ու քո երկիրը զարգանա, իսկ դու լավ ու անվտանգ ապրես: Հիմա մենք նստած ենք տանը ու ուզում ենք անվտանգ ապրենք, բայց տեսնում ենք, որ այդպես չի լինում՝ Նիկոլի իշխանությունը Սյունիքը դարձրել է ազերիների համար «проходной двор»: Չգիտեմ, թե ինչ կլինի վաղվա հանրահավաքից հետո, բայց մեկ բան ակնհայտ է՝ հայ ժողովուրդը պետք է ուղղի իր մեջքը ու առաջ շարժվի, բայց դա չի կարող լինել կապիտուլացիայի ենթարկված վարչապետի ու իշխանության հետ: Չպետք է երբեք մոռանալ՝ հայ ժողովուրդն ու զինվորը չեն պարտվել, պարտվել է Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular