ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարիֆը Միացյալ Նահանգներին կրկին հորդորել է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կրկին կոչ է արել Վաշինգտոնին՝ վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատական գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ ցանկանում է Իրանի հետ բանակցություններ վարել ԵՄ հովանու ներքո՝ «վեցյակի» միջազգային միջնորդների մասնակցությամբ, որոնց մեջ են նաև Մոսկվան և Պեկինը:

Զարիֆը Twitter-ում գրել է, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի 2231 բանաձևին համապատասխանելու համար Միացյալ Նահանգները պետք է գործնականում և առանց որևէ պայմանի, վերացնի բոլոր պատժամիջոցները, որոնք վերականգնվել էին ԱՄՆ–ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։

2015 թվականին «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանի կողմից ստորագրված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA), որը նախատեսում է պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց, նույնիսկ երեք տարի չի տևել։ 2018 թվականի մայիսին Միացյալ Նահանգները հայտարարել է համաձայնագրից միակողմանի դուրս գալու և Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցների վերականգնման մասին:

Իրանը 2019 թվականին, գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց ուղիղ մեկ տարի անց, հայտարարել է համաձայնագրով սահմանված իր պարտավորությունների փուլային կրճատման մասին` հրաժարվելով միջուկային հետազոտությունների սահմանափակումներից, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումից: 2020 թվականի վերջին Իրանում ուժի մեջ է մտել մի օրենք, որը պարտավորեցնում է բարձր հարստացված ուրանի արտադրություն սկսել (20% -ից), օգտագործել ավելի հզոր ցենտրիֆուգներ, որոնք գերազանցում են գործարքի դրույթները և հրաժարվել ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) ընդլայնված ստուգումներից այն դեպքում, եթե Թեհրանը չի կարող ազատորեն վաճառել նավթը և ֆինանսական գործառնություններ իրականացնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular