ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հս. Կորեայի ԱԳՆ-ն հայտնել է Կիմ Չեն Ընի իրական պաշտոնը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա պետություններին երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին «պետական գործերի նախագահ»: 

Այս մասին հայտնել են Փհենյանում Ռուսաստանի դեսպանությունից, գրում է ՏԱՍՍ-ը: 

«Օրերս դեսպանությունը ԿԺԴՀ արտգործնախարարության արարողակարգային բաժնից գրություն է ստացել, որում ասվում է, որ Հյուսիային Կորեայի բարձրագույն պետական պաշտոնի անվան ռուսերեն թարգմանությունը պետք է լինի հետևյալը՝ «Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության պետական գործերի նախագահ»,- հայտնել են դիվանագիտական առաքելությունից:

Հիշեցնենք՝ հունվարի սկզբին Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության 8-րդ համագումարում ընտրվել էր կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular