ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի է ունեցել ֆրանսիացի հեղինակ Ռաֆֆի Շարտի «Կապի´ր ինձ ջեռուցման համակարգին» պիեսի հայկական բեմադրությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում փետրվարի 17-ին եւ 18-ին սիրային «խառնաշփոթ» էր. տեղի ունեցավ ֆրանսիացի հեղինակ Ռաֆֆի Շարտի «Կապի´ր ինձ ջեռուցման համակարգին» պիեսի հայկական բեմադրությունը՝ էլ ավելի ինտրիգային՝ «Կապի´ր ինձ մահճակալին» վերնագրի ներքո:

Ներկայացման ռեժիսոր Կարո Բալյանի խոսքով՝ այն, ինչ գեղեցիկ է հնչում ֆրանսերնով, հայերենում փոքր-ինչ երկար էր հնչում, այդ պատճառով էլ, օգտագործելով թատրոնի՝ գեղարվեստական փոփոխությունների դիմելու հնարավորությունը, որոշել են ոչ միայն փոփոխել պիեսի վերնագիրը, այլեւ կատարել որոշակի կրճատումներ՝ գործողությունների ընթացքն ու կերպարների երկխոսություններն ավելի հետաքրքիր դարձնելով հայ հանդիսատեսի համար:

Ներկայացման հերոսները մեկը մյուսից տարբեր, բայց միեւնույն ժամանակ` վառ ու էմոցիոնալ անհատականություններ են:  Նրանցից յուրաքանչյուրն իր ճակատագրական դերակատարումն է ունենում մյուսի կյանքում՝ իր գործողություններով արժանանալով հանդիսատեսի բուռն արձագանքին:

Հերոսներից մեկը փնտրում է սիրային ինտրիգներ՝ իր օրը հագեցնելով թեթեւաբարո կանանց հետ զվարճանքներով, մյուսը փորձում է ազատվել ալկոհոլային կախվածությունից եւ հայտնվում առաջինի ինտրիգների կիզակետում, ինչի արդյունքում տուժում է երրորդ հերոսը, եւ այսպես շարունակ...

«Այն, որ այս դաժան օրերին կարողանում ենք ծիծաղեցնել հանդիսատեսին, ես դրա համար ավելի ուրախ եմ, քան եթե դա անեինք սովորական օրերին. այս ծիծաղն ինձ համար ավելի արժեքավոր է»,-նշեց Կարո Բալյանը՝ հավելելով, որ երբեմն հանդիսատեսն անսպասելի էր արձգանքում.

«Լինում են բաներ, որոնց դեպքում չես սպասում, բայց մարդիկ ծիծաղում են, եւ լինում է նաեւ հակառակը: Դա էլ, իհարկե, կախված է դերասանի ներկայացնելուց: Ուրախ եմ, որ հաճախ էի լսում ծիծաղ»:

Ներկայացաման հերոսներին մարմնավորում են ճանաչված դերասաններ Մխիթար Ավետիսյանը, Լեւոն Հարությունյանը, Լիա Զախարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Պետրոսյանը, Սաթենիկ Հազարյանը եւ Արա Սարգսյանը:

Ռեժիսորի խոսքով՝ լավ ծանոթ լինելով տվյալ դերասանների խաղին՝ իր ընտրությունը կանգ է առել է հենց նրանց վրա:

«Բոլորին էլ գիտեմ մշակութային ոլորտից: Բոլորի հետ էլ աշխատել եմ, բոլորին գիտեմ՝ որպես դերասաններ, բայց երկար տեւեց, մինչեւ վերջնական հասկացա, թե ում եմ տեսնում պիեսի կերպարներում»:

Խոսելով ներկայացման «հայաֆիկացման» մասին՝ Կարո Բալյանը նշեց.

«Հայկական տարբերակում կան մի շարք կրճատումներ, որովհետեւ Ռաֆֆի Շարտը պիեսը ֆրանսիական նորմայի մեջ է գրել: Ընդհանուր առմամբ՝ ցանկացել ենք հասնել նրան, որ հանդիսատեսի համար այն ծիծաղելի լինի, ինչը կարծում եմ՝ հիմա շատ է պակասում բոլորիս»:

«Կապի´ր ինձ մահճակալին» պիեսի հայկական բեմադրությունը հնարավոր է եղել հայ-ֆրանսիական «Modd-Events» կազմակերպության ջանքերով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular