ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ առաջարկ «Գլոբալ Կրեդիտ»-ից՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց (տեսանյութ, լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՈՒՐԵՐ.com-ը գրում է.

Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվեց «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկման մասին: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանն ասաց՝ ներդրողները հետաքրքրված են և ձեռք են բերում պարտատոմսեր, որոնք ակտիվ շրջանառության են դրվում երկրորդային շուկայում:

Ընկերության տնօրեն Լուիզա Իգրարյանն իր խոսքում նշեց, որ այս կերպ իրենք հնարավորություն են ընձեռում իրականացնել փոխշահավետ ներդրում և առավել արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական միջոցները:  «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ սա մեր երկրորդ թողարկումն է: Մենք ակնկալում ենք քաղաքացիների ավելի շատ ներգրավվածություն, քանի որ սա մի գործիք է, որը թույլ կտա ստանալ եկամուտներ՝ քիչ ռիսկերով։ Տեղեկացնում ենք նաև, որ այսօր մարվել է նախորդ տարի թողարկված դրամային պարտատոմսերի գումարը»,- ասաց Իգրարյանը: 

«Գլոբալ Կրեդիտ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը մանրամասնեց, որ պարտատոմսերի թողարկումը կիրականացվի երկու տրանշով. «Առաջին տրանշով կտեղաբաշխվի 10.000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսը՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի 20.000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 200 մլն դրամ ծավալով, 10 հազար դրամ անվանական արժեքով, 14 տոկոս տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով»,- ներկայացրեց ընկերության գործադիր տնօրենի տեղակալը: 

Իսկ պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնող «Ռենեսա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանը ընդգծեց՝ պարտատոմսերի գնման գործընթացը բավական պարզեցվել է: Նա նշեց, որ պարտատոմսերը տեղաբաշխվելու են նոյեմբերի 24-ին՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով: 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում:

Լուսանկարները՝ ԼՈՒՐԵՐ.com

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյան

«Գլոբալ Կրեդիտ»-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյան

«Գլոբալ Կրեդիտ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյան

«Ռենեսա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular