ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղը պատերազմից երեք ամիս անց․ ինչը՞ չեն որոշել Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
bbc.com-ը գրում է, որ Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը զեկույց է ներկայացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում նախանշել է այն դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և մարդասիրական խնդիրները, որոնք չլուծված են մնացել ղարաբաղյան վերջին պատերազմից հետո:
44-օրյա պատերազմը Ղարաբաղում ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ: Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Ղարաբաղի շուրջ գտնվող յոթ շրջանների և Լեռնային Ղարաբաղի մոտ մեկ երրորդի նկատմամբ։ Այդ հայտարարությունը գրեթե առանց մանրամասների շատ կարճ փաստաթուղթ է, և դրա շատ կետեր մեկնաբանվում են արմատապես հակառակ ձևով:
 
Օրինակ՝ նախատեսված է հայկական զինված ուժերի դուրսբերում: Դրան Բաքվում և Երևանում տարբեր կերպ են պատասխանում: Հայկական կողմը կարծում է, որ այդ կետը վերաբերում էր միայն Ադրբեջանին անցած տարածքներին: Ադրբեջանը, սակայն, պնդում է, որ Հայաստանի զինվորները պետք է լքեն Ղարաբաղը, և անգամ Հայաստանի կառավարության պաշտոնյաները պետք է Բաքվից թույլտվություն խնդրեն այդ տարածք այցելելու համար: Երկու կողմերի համար էլ դա սկզբունքային խնդիր է, և լուծման հույս գրեթե չկա:
 
Ալիևի, Փաշինյանի և Պուտինի միջև համաձայնության կետերից մեկը ռազմագերիների և զոհվածների փոխանակումն է, բայց երեք ամիս անց էլ այդ թեման մնում է ցավոտ խնդիր: Տասնյակ, իսկ ըստ որոշ գնահատականների՝ հարյուրավոր գերևարված հայեր են մնում Ադրբեջանում, և անհայտ (բայց քիչ) թվով ադրբեջանցիներ դեռ հայկական գերության մեջ են: Ավելին, ավելի քան 60 հայեր գերի են ընկել պատերազմի ավարտից հետո, և Բաքուն ցանկանում է նրանց դատել որպես հանցագործներ: Անգամ ՄԱԿ-ն է դատապարտել գերիների վերադարձի դանդաղեցումը:
 
Նոյեմբերի 10-ի հայտարարությունը ոչ մի կերպ չի կարգավորել Թուրքիայի դերը Ղարաբաղում, բայց վերջին մեկ տարվա ընթացքում նա դարձել է տարածաշրջանային գործընթացների առանցքային մասնակից: Թուրքական ռազմական տեխնիկան, առաջին հերթին հարձակողական անօդաչու թռչող սարքերը, կարևոր դեր են խաղացել ռազմի դաշտում Ադրբեջանի հաղթանակի մեջ: Անկարան, սուր քննադատության ենթարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, ևս հավակնում է մասնակցել դիվանագիտական գործընթացին, բայց այս պահին նա միայն սահմանափակ դեր է ստացել Աղդամի մոտակայքում Ռուսաստանի հետ համատեղ դիտարկման կենտրոնում:
 
 
Հայ և ադրբեջանցի ազգերի թշնամությունն արտահայտվում է նաև պատմական վեճերում: Պատերազմի արդյունքում միջնադարյան շատ հայկական հուշարձաններ են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ: Ղարաբաղի հյուսիսում գտնվող Դադիվանքը ռուս խաղաղապահների պաշտպանության տակ է, սակայն քրիստոնեական այլ հուշարձանների ճակատագրերը անհանգստացնող է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպատակ ունի պատվիրակություն ուղարկել Ղարաբաղ տեղում իրավիճակը գնահատելու համար, բայց պաշտոնական Բաքուն արգելափակում է այդ առաքելությունը և պահանջում է պատասխանել այն ողջամիտ հարցին, թե որտե՞ղ էր միջազգային հանրությունը, երբ ոչնչացվել և պղծվել են թուրքական և իսլամական մշակույթի հուշարձանները հայկական ուժերի գրաված յոթ շրջաններում։ Դե Վաալը նշում է, որ հայկական հուշարձանների ճակատագրով մտահոգությունը պայմանավորված է Ադրբեջանում հայկական մշակույթի հետքերի ոչնչացման նախադեպերի առկայության և Ադրբեջանի իշխանությունների այն հայտարարությունների հետ, որ այդ միջնադարյան հուշարձաններն իրականում Կովկասյան Ալբանիայի ժառանգությունն են: Բայց այդ տեսությունը ընդունում են միայն ադրբեջանցի պատմաբանները:
 
 
Հինգ տարի ժամկետով տրված ռուս խաղաղապահների մանդատը, որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ, ենթադրում է խաղաղության պահպանում, բայց իրականում գրեթե 2000 խաղաղապահներ զբաղված են խնդիրների ավելի լայն շրջանակով՝ սկսած ենթակառուցվածքների վերակառուցումից մինչ փախստականներին օգնությունը: Լեռնային Ղարաբաղի հայերի վերահսկողության տակ մնացած հատվածի խնդիրների լուծումը, պահանջում է սերտ համագործակցություն չճանաչված ԼՂՀ քաղաքական ղեկավարության հետ, բայց այդ չճանաչված հանրապետության առաջին դեմքերը Բաքվում համարվում են հանցագործներ: Արդյունքում որպեսզի Ադրբեջանը չխանգարի մանդատի երկարաձգմանը, խաղաղապահները պետք է շարունակեն աշխատել Ղարաբաղի հայաբնակ հատվածում առանց Բաքվի զայրույթն առաջացնելու:
ԵԱՀԿ Մինսկի խումբը պատերազմից առաջ Ղարաբաղի հարցով բանակցությունների հիմնական միջազգային հարթակն էր, և հենց նրա շրջանակներում պետք է լուծվեր հիմնական հարցը. ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի հայաբնակ հատվածի հետ: Վերջերս Ադրբեջանը սկսել է պնդել, որ այն պետք է միանա իրեն առանց որևէ ինքնավարության: Հայաստանում կոչ են անում ճանաչել այն որպես անկախ հանրապետություն: Ռուսաստանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր աշխատանքը: Բայց այդ խմբի իրական ազդեցությունը հակամարտության կողմերի վրա դժվար է գնահատել, քանի որ զինադադարը ձեռք է բերվել առանց Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, իսկ Ղարաբաղում գտնվող խաղաղապահները բացառապես ռուսներ են: Ավելին, Ադրբեջանը Ֆրանսիայի դիրքորոշումը համարում է հայամետ և չի տեսնում դրան որպես չեզոք միջնորդ: ԱՄՆ-ին վերաբերմունքը, իհարկե, հարգալից է, բայց վերջին տարիներին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը քիչ է հետաքրքրվում Հարավային Կովկասով:
 
Ներկայումս Ղարաբաղի հիմնական խնդիրները ենթակառուցվածքների վերականգնումն ու փախստականների վերադարձն է: Ավելին, այդ հակամարտությունը երբեք չի լուծվի առանց իրական հաշտեցման և երկխոսության երկու երկրների ժողովուրդների միջև: Ընդ որում, առաջնահերթ երկու խնդիրներն էլ, որոնք են տնտեսական օգնությունը և խաղաղապահ առաքելությունը պահանջում են ԵՄ-ի և նրա կառույցների լուրջ և երկարաժամկետ մասնակցությանը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular