Բայդենը մտադիր է 4 մլրդ դոլար հատկացնել COVAX ծրագրին. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է 2 մլրդ դոլար հատկացնել COVAX միջազգային նախաձեռնությանն աջակցելու համար և պլանավորում է այդ քայլի մասին հայտարարել փետրվարի 19-ին կայանալիք «Մեծ յոթնյակի» (G7) պետությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ժամանակ, գրում է Reuters գործակալությունը։
Իրազեկ աղբյուրների հաղորդմամբ՝ ևս 2 մլրդ դոլար կհատկացվի երկու տարվա ընթացքում, երբ երկրները սկսեն կատարել իրենց պարտավորությունները։
«Մենք ցանկանում ենք, որ այդ 2 մլրդ դոլարը վերածվի մի քանի միլիարդ դոլարի, առնվազն 15 մլրդ դոլարի»,- նախաձեռնությունը մեկնաբանել է պաշտոնյաներից մեկը՝ գնահատելով պատվաստումների գլոբալ արշավի համար անհրաժեշտ գումարի չափը։
COVAX ծրագրի ֆինանսավորումն արդեն ստացել է Կոնգրեսի հավանությունը։
COVAX-ը ԱՀԿ-ի շրջանակում ստեղծած միջազգային մեխանիզմ է, որի միտված է նպաստել պակաս բարեկեցիկ պետությունների կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ձեռքբերմանը․ դրան մասնակցում են 190 երկրներ։