ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնդիր, որի մասին կառավարությունը ցնցումից ցնցում է հիշում. «Հայաստանի Հանրապետություն»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«2019 թ. կառավարությունը տարեսկզբի նիստերից մեկում անդրադարձավ  դպրոցների սեյսմակայունության խնդրին։ Այդ ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում ներկայումս իրականացվում է 4 դպրոցի  ուժեղացման նախագծումը։ Նախատեսվում է սկսել նաև երկու դպրոցի նախագծային աշխատանքները։ Տեղեկացրեց նաև, թե ծրագրի պահանջներից է, որ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքերը պետք է չքանդվեն, այս նպատակով նախագծերն անցնում են միջազգային փորձաքննություն։ Այդ ժամանակ միջազգային փորձագետը ուսումնասիրության հիմամբ 4 առաջարկ էր ներկայացրել, որոնք քննարկվել էին մեր Քաղշին կոմիտեի հետ։ Երկու կողմերի մոտեցումները տարբերվել էին։ Ինչևէ, այդ պահի՝ փետրվարի դրությամբ պարզ էր, որ ուսումնասիրված դպրոցներից 46-ն արդեն խնդրահարույց էին։

Նույն տարում, երկու ամիս անց՝ 2019 թ. ապրիլին դպրոցների վիճակի հետ կապված կրկին քննարկում եղավ և արձանագրվեց՝  400 դպրոց սեյսմակայունության առումով լրջագույն խնդիրներ ունեն։ Հարկ է տեղեկացնել, որ դեռ 2015 թ. կառավարության որոշում կար, որով հաստատվել էր սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր 377 դպրոցների ցանկը։ Այն կազմվել էր 1448 դպրոցներից։ Համապատասխան ծրագրից բխող միջոցառումների համաձայն պետք է հաստատվեր  ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների 46 գերակա շենքերի ցանկը։ Այս 46 դպրոցների մասին էլ հենց խոսել էր կառավարությունը 2019 թ. փետրվարին ու ապրիլին։ Այս ծրագրի գործողություններն ու ժամկետները մի քանի անգամ խախտվել են։ Ինչու՛ է մեզ համար սա մնում մի խնդիր, որի մասին ցնցումից ցնցում ենք հիշում, և ո՛ր պարագայում կկարողանանք ասել, որ հաջողել ենք խնդրի լուծումը...»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular