10 իրավիճակ, երբ Ձեզ փրկության կհասնի սովորական ասպիրինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրբևէ ձեր մտոքով անցե՞լ է, որ ասպիրինը կարելի է օգտագործել ոչ միայն որպես ցավազրկող միջոց։ Այս դեղորայքը կարելի է գնել ցանկացած դեղատնից և ունի մի քանի զարմանահրաշ ազդեցություն, որոնց մասին շատ քչերը գիտեն։ EnterTrain-ը ստորև ներկայացնում է ասպիրի կիրառման 10 յուրօրինակ մեթոդ:
1․ Օգնում է կորյակների, բշտիկների դեմ պայքարում Ասպիրինը փոքրացնում է բշտիկները և հանգստացնում է մաշկը հակաբորբոքային ազդեցության շնորհիվ։ Անհրաժեշտ է տրորել 2-3 հաբ և խառնել կիտրոնի հյութի հետ։ Խառնուրդը պետք է քսել բշտիկի վրա և մեկ րոպե պահելուց հետո լվանալ։
2․Վերացնում է քորը միջատների խայթոցի դեպքում Ասպիրինի հաբը թրջեք ջրով, այնուհետև ստացված մածուկը քսեք խայթոցի վրա, պահել մի քանի րոպե
3. Փոքրացնում է դեմքի ծակոտիները Դիմակի համար անհրաժեշ է ասպիրինի 7 հաբ, 3 ճաշի գդալ մածուն կամ թթվասեր, մեկ ճաշի գդալ մեղր։ Դիմակը պահել 3-5 րոպե, որից հետո լվանալ ջրով։
4. Հեռացնում է թեփը Փեթից ազատվելու համար ասպիրինի երկու հաբը պետք է խառնել այն քանակությամբ շամպունի հետ, որով լվանում եք մազերը։
5. Օգնում է հեռացնել դեմքի մեռած բջիջները:
6. Օգնում է վերացնել ոտքերի վրա առաջացած կոշտուկները Ասպիրինի հաբերը կրունկի մաշկը դարնձում է նուրբ և հարթ, դրա համար անհրաժեշտ է հաբերը խառնել մեկ ճաշի գդալ լիմոնի հյութի հետ։
7. Վերականգնում է վնասված մազերը՝ դարձնելով դրանք փայլուն:
8. Վերացնում է հագուստի վրա առկա հետքերը Ասպիրինի հաբը պետք է խառնել ջրի հետ, ստացված մածուկային զանգվածը քսել հետքի վրա և թողել մեկ գիշեր։
9. Ասպիրինը հիանալի միջոց է նաև լոգասենյակի մաքրման համար, որի համար անհրաժեշտ է հաբերը խառնել մաքող հեղուկի հետ:
10. Երկարացնում է ծաղիկների կյանքը Ծաղիկները երկար ժամանակ թարմ կմնան, եթե ջրի մեջ խառնեք ասպիրինի հաբ։
Աղբյուր՝ Entertrain.1in.am