ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 19

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հագեցած օր է: Դուք պատրաստ կլինեք ուզածը ստանալու համար շատ աշխատել, չեք վախենա ռիսկի դիմել և պայքարի մեջ մտնել ուժեղ մրցակցի դեմ: Աստղերը ձեր կողմից կլինեն, և շատ բան լավ կդասավորվի: Բայց հաջողության հասնել միանգամից չի ստացվի, այնպես որ՝ համբերատար եղեք:

Վատ օր չէ գործարքներ կնքելու, բիզնեսի նոր գործընկերներ գտնելու համար: Ցանկալի չէ խառնել գործնական և անձնական հարաբերությունները. դա կյանքի նշված երկու ոլորտներում էլ տհաճությունների կհանգեցնի: Հավանական են ընտանիքի անդամների հետ կապված լավ նորություններ: Մտերիմների հետ այսօր հեշտությամբ լեզու կգտնեք, հաճախ կես խոսքից կհասկանաք միմյանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, բայց կարող է նյարդայնացնել անորոշությունը, ստեղծված իրավիճակի ոչ միանշանակ լինելը: Ինչքան էլ ձգտեք բոլոր հարցերին հստակ ու պարզ պատասխաններ ստանալ, դա անելը հազիվ թե հաջողվի: Ավելի քիչ հույս դրեք ուրիշների վրա: Նույնիսկ եթե ձեզ ինչ-որ գործում օգնություն են խոստացել, աշխատեք դրանից ինքնուրույն գլուխ հանել, քանի որ այդպես հաջողության հասնելու շանսերն ավելի մեծ կլինեն:

Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով: Հարմար ժամանակ է ժամադրությունների կամ այն մարդու հետ հանդիպելու համար, որը վաղուց դուր է գալիս ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հնարավորություն կունենաք հրաշալի գլուխ հանել մի շարք բարդ գործերից: Դուք չեք ծուլանա, կաշխատեք ոչինչ չհետաձգել: Բայց երբեմն կմոռանաք հանգստի մասին, հոգնածության պատճառով նյարդային կդառնաք: Այնպես որ՝ լավ է գոնե ժամանակ առ ժամանակ դադարներ վերցնեք. դրանք կօգնեն վերականգնել ուժերը, բացի այդ, հաճախ կոգեշնչեն:

Նախաձեռնող լինելուց առաջ համոզվեք, որ դրա համար բարենպաստ պահ է, հակառակ դեպքում անհարմար վիճակում կհայտնվեք: Այս տեսանկյունից օրվա երկրորդ կեսը առաջինից հեշտ կլինի. պարզ կդառնա, թե ինչ արժե ասել ու անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործեր շատ կլինեն, բայց դուք դրանցից ժամանակին գլուխ կհանեք, եթե չշեղվեք: Շատ Խեցգետինների կենտրոնանալուն կխանգարեն անցյալի մասին հուշերը: Կարևոր կլինի այդ հուշերի մեջ շատ չխորանալը, քանի որ վերջիվերջո այնքան էլ կարևոր չէ, թե ինչ է տեղի ունեցել ժամանակին:

Փոխարենը օրվա երկրորդ կեսին ընդունած որոշումներից կարող է կախված լինել ապագան: Այնպես որ՝ մի շտապեք: Դուք իրավիճակից գլուխ հանելու, ամեն ինչի մասին մտածելու և ամեն ինչ կշռադատելու համար ժամանակ կունենաք: Արժե լսել ներքին ձայնին, որի հուշումները ճշգրիտ և օգտակար կլինեն: Իսկ ահա կողքից խորհուրդների մասին նույնն ասել չի կարելի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հազիվ թե օրն առանց անակնկալների անցնի: Կարող են խնդիրներ ծագել, որոնք պետք է արագ լուծել: Դրա հետ միասին, ձեր գործընկերներն ու ընկերները չափազանց զբաղված կլինեն և հազիվ թե կարողանան օգնության հասնել: Փոխարենը կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը ձեզ դեպի նպատակը կտանի:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Այստեղ շատ բան կարող եք դեպի լավը փոխել: Ընդհանուր լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ կլինի: Բացի այդ, շանս կա՝ հանգիստ, կառուցողական և բարեհամբույր քննարկեք այն հարցերը, որոնք ժամանակին վեճերի պատճառ էին դառնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Դուք կլուծեք երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը, կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել նոր խնդիրներից: Կարող եք համագործակցության մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց մասնագիտական հաջողությունների մասին շատ եք լսել:

Լավ կանցնեն և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ հանդիպումները: Ձեզ հետ գործ ունենալը հաճելի կլինի, շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Այն գրավիչ և անակնկալներով լի կլինի, բայց դուք գլուխներդ չեք կորցնի: Երեկոյան հրաշալի գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ֆինանսական հարցերի լուծման ժամանակ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի նույնիսկ այն Կշեռքներին, որոնք մինչ այդ նման բանով երբեք չեն զբաղվել: Հաջող կլինեն գնումները: Շանս կա՝ գործարքներ կնքեք, որոնք շահույթ կբերեն: Նշանի որոշ ներկայացուցիչների նոր աշխատանք կառաջարկեն:

Չեն բացառվում թյուրիմացությունները, մտերիմների հետ տարաձայնությունները: Լավ է միանգամից պարզեք իրավիճակը. դա թույլ կտա խուսափել վիրավորանքներից, որոնց մասին դեռ երկար պիտի հիշեիք: Երեկոն լավ լուրեր է խոստանում: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի: Նոր գաղափարներ կհայտնվեն, հնարավոր է՝ ինչ-որ հետաքրքիր ու անսովոր բան մտածեք: Ձեր գաղափարները կոգեշնչեն շրջապատողներին, շատերը կուզենան օգնել ձեզ դրանք իրագործելու հարցում: Սխալները քիչ հավանական են. դուք յուրաքանչյուր քայլը կկշռադատեք, անուշադրության չեք մատնի ինտուիցիայի հուշումները:

Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում թանկ հարաբերությունները: Կարող եք հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: Տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում: Սիրահարված Կարիճներին ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսին ժամանակը զուր մի վատնեք. շատ բան հասցնելու շանսեր ունեք: Հնարավոր է ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, բայց դուք խուճապի չեք մատնվի, կմտածեք, թե ինչպես ցանկացած իրավիճակ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Ժամանակ գտեք հին ծանոթների հետ զրուցելու համար. նրանք ձեզ ինչ-որ հետաքրքիր բան կպատմեն կամ գրավիչ առաջարկ կանեն:

Դրամական մուտքեր սպասվածից քիչ կլինեն, բայց պետք չէ դրա պատճառով անհանգստանալ, քանի որ շուտով կստանաք ակնկալած գումարը: Սակայն գնումների հարցում լավ է չշտապեք և ընդհանրապես՝ օգտակար կլինի խնայող լինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամպերում մի սավառնեք, իրատես եղեք: Հենց դա թույլ կտա խուսափել տհաճություններից, թակարդը չընկնել ու ընդհանրապես լավ օր անցկացնել: Հաջողակ լինելու վրա հույս մի դրեք, հատկապես եթե խոսքը կարևոր բաների մասին է: Դուք անհրաժեշտ արդյունքի հասնելու համար ստիպված եք լինելու շատ աշխատել: Դրա հետ միասին, շատ բան կսովորեք և հնարավոր է՝ ծանոթանաք մարդկանց հետ, որոնք շուտով ձեր ընկերները կդառնան:

Բարենպաստ օր է ոչ մեծ գնումների համար, նաև նրանց, որոնք չէիք ծրագրել: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն մտերիմներից մեկին կամ հենց ձեզ պետք կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Փոքրիկ տհաճություններ հնարավոր են, իսկ ահա լուրջ խնդիրներ օրը չի բերի: Այնպես որ՝ դատարկ բաների պատճառով մի տագնապեք, զբաղվեք նրանով, ինչը հետաքրքրում է ձեզ և մի կորցրեք ինքնավստահությունը: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը:

Մի վախեցեք վեճերից, որոնք այսօր ավելի օգտակար կլինեն և կավարտվեն կարևոր որոշումներով ու խոստումներով, որոնք կկատարվեն: Կհաջողվի կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են առաջացել: Չի բացառվում՝ օրվա վերջին կարևոր որոշումներ ընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արժե օրը սկսել գործերի ծրագիր ու ցուցակ կազմելուց: Ինչքան լավ այն մտածեք, ինչքան մեծ ուշադրություն դարձնեք մանրուքներին, այնքան հեշտ կլինի հետոն: Ինքնուրույն գործելը հաճախ ավելի հեշտ կլինի, քան խմբով աշխատելը: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը համառորեն օգնություն առաջարկի, այն ընդունելը պարտադիր չէ. դուք ինքներդ էլ ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք:

Հնարավոր են հաճելի անակնկալներ: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերություններում: Բոլոր տարաձայնությունները կմնան անցյալում, նրանց փոխարինելու կգան ընդհանուր ծրագրերը, որոնք կուզենաք միանգամից կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular