Թութքի(геморрой) առաջացման հիմնական պատճառները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀետանցքի շրջանի սուր ցավերը չեն թողնում ոչ նստել և ոչ էլ կանգնել: Դա թութքի ակնհայտ նշաններն են: Թութքը դա սրբանի և ուղիղ աղիքի լորձաթաղանթի հանգույցների վարիկոզ լայնացումն է:
Բժիշկները նշում են, որ մարդկանց շատ քիչ մասի մոտ առկա է այս հիվանդության ժառանգական փոխանցման հավանականությունը: Թութքը հաճախ հանդիպում է հղի և ծննդաբերած կանանց մոտ` պայմանավորված բնական ֆիզիոլոգիական պատճառներով, որի ի հայտ գալը նման իրավիճակում անխուսափելի է:
Սակայն, բացի վերոնշյալ գործոններից, կա ևս մեկ գործոն. դա մարդու կենսակերպն է: Յուղոտ և կծու ուտելիքը, շատակերությունը, օրվա մեջ ոչ բավարար քանակությամբ ջրի օգտագործումը (8 բաժակ), նստակյաց աշխատանքը, ավելորդ քաշի առկայությունը և պասիվ կենսակերպը թութքի առաջացման հիմնական պատճառներն են:
Ավելորդ քաշը մեծացնում է ճնշումը մարմնի ստորին հատվածի երակների վրա, արյունը նրանցում կանգնում է, որի հետևանքով առաջանում է սրբանի և ուղիղ աղիքի լորձաթաղանթի վարկոզ լայնացած հանգույցներ :
Քիչ բջջանյութի (մրգերը և բանջարեղենները) պարունակող սննդի և հյութերի բացակայությունը նպաստում է փորկապության զարգացմանը:
Դեֆեկցիայի (կղազատման) գործընթացի դժվարացումը և ամուր աթոռը առաջացնում է թութքային հանգույցների արտանկում դեպի ուղիղ աղիք կամ դուրս, վնասում է դրանք, որն էլ առաջացնում է արնահոսություն և անտանելի ցավ:
Աղբյուրը՝ med2.ru